ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ քննարկել է առողջապահության ոլորտի կառավարման գործի մասնագետներ պատրաստելու հարցը:
Ռեկտորը նշել է, որ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը, պատրաստակամ է նման ծրագիր իրականացնելու։
Նախարար Ալթունյանը ներկայացրել է ոլորտի կառավարման մասնագետների առջեւ դրվող ժամանակակից պահանջները։ Նա կարեւորել է, որ ղեկավարը բժշկական հիմնարկության բյուջեի ձեւավորման, ֆինանսական հոսքերը եւ ռիսկերը կառավարելու, ամենօրյա հաշվետվություններ կազմելու, բիզնես պլաններ մշակելու, առողջապահական ծառայությունները գնահատելու եւ այլ հմտություններ ունենա։
«Այսօր Հայաստանում կա կարծրատիպ, որ հիվանդանոցի ղեկավարը պետք է բժիշկ լինի, եւ լավ մասնագետները ձգտում են տնօրեն դառնալ: Մինչդեռ իրականում նրանց պրոֆեսիոնալիզմի կարիքն ավելի շատ հիվանդներն ունեն»,-ասել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ մասնագետների պատրաստման ուսումնական գործընթացներին, շուկայում նրանց պահանջարկին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր։
Լեւոն Ալթունյանը նշել է, որ ծրագրի գործնական փուլում բազային հաստատություններ կարող են դառնալ նախարարության ենթակայության հիվանդանոցները` այն գնահատելով որպես անցումային շրջանի անցավ բաղադրատոմս։
Պրոֆեսոր Լավեստը տեղեկացրել է, որ լրացուցիչ ուսումնասիրություններ կկատարվեն եւ արդյունքների մասին կզեկուցի Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանությանը։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58