Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի վերջերս հայտարարած խոստումները այն պաշտոնյաներին պատժելու մասին, որոնք հետապնդում են քաղաքական ընդդիմախոսներին, մի փոքր նվազեցրել է նախագահական ընտրությունների առաջին փուլում աջակցության նրա մակարդակը: Այս մասին հայտնում է «Ռեյթերը»՝ վկայակոչելով BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության անցկացրած հարցումը:
Անցյալ շաբաթ Նանտում կայացած հանրահավաքի ժամանակ Մարին Լը Պենը «նման ավելորդություններից հեռու մնալու» կոչ է արել այն պաշտոնյաներին, որոնք, նրա խոսքով, «կառավարության ուղղորդմամբ պետության իրավասություններն օգտագործում են ընդդիմախոսներին հետեւելու, հետապնդելու, գոտկատեղից ներքեւ հարված հասցնելու եւ պետական դավադրություններ հյուսելու» համար: Նա նշել է, որ «հենց պաշտոնյաներն են ստիպված այս ապօրինի մեթոդների համար պատասխանատվություն ստանձնել»:
Հարցման տվյալներով՝ Մարին Լը Պենի օգտին մտադիր են քվեարկել ընտրողների 26 տոկոսը: «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին կաջակցի հարցվածների 24 տոկոսը, իսկ խոշորագույն ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու եւ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին նախապատվություն է տալիս հարցման մասնակիցների 19 տոկոսը (ցուցանիշն անփոփոխ է մնացել):
Նախորդ հարցման արդյունքների համաձայն՝ Լը Պենի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 27,5 տոկոսը, Մակրոնի օգտին՝ 21 տոկոսը, իսկ Ֆիյոնի օգտին՝ 19 տոկոսը: Հիփոթետիկ երկրորդ փուլում Լը Պենը դեռեւս պարտվում է ինչպես Մակրոնին (61 տոկոս ընդդեմ 39 տոկոսի), այնպես էլ Ֆիյոնին (55 տոկոս ընդդեմ 45 տոկոսի):
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2 փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56