Վրացական մամուլը շարունակում է քննարկել Հայաստանի հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը թե Հայաստանը Ռուսաստանին կապող ճանապարհին՝ Լարսին այլընտրանք կարող է լինել:
Վրացական ընդդիմադիր Rustavi2 «Պոստսկրիպտում» հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարել Կարեն Կարապետյանի հայտարարությանը:
Հեռուստաընկերությունն անդրադարձել է 2013 թվականին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթգիծը, որը անցնում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքով հնարավոր է վերագործարկվի:
Rustavi2 հեռուստաընկերությունը նշել է, որ նույն հայտարարությամբ Իվանիշվիլին հանդես էր եկել Հայաստան պաշտոնական այցի ժամանակ: Վրաստանի այդ ժամանակվա վարչապետը Հայաստանում հայտարարել էր, որ եթե կողմերը գան համաձայնության, ապա հնարավոր կլինի բացել երկաթուղին:
Վրացական Interpressnews լրատվական կայքի փոխանցմամբ Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Նիկա Ռուռուան կարծիք է հայտնել, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը վերաբերում է աբխազական երկաթագծին և այն բացելը որակել է պետական դավաճանություն: Ռուռուան հայտնել է, որ աբխազական երկաթգծի բացումը կբացառի Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը:
«Հայաստանի վարչապետի՝ Վրաստան այցից հետո հիմնավոր կասկած կա, որ նա և Վրաստանի վարչապետը խոսել են աբխազական երկաթգծի մասին, որպես այլընտրանքային ճանապարհ: Այն որ Լարսին այլընտրանք լինելու է, հաստատեցին նաև հայկական և ռուսական լրատվամիջոցները: Աբխազական երկաթուղու բացումը բացառապես անընդունելի է: Դա բացառում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, փախստականների վերադարձի և տարածքների չճանաչման քաղաքականությունը: Երկաթուղու բացումը ազգային դավաճանություն է, դա ձեռնտու է ռուսներին ու անջատողականներին: Միևնույն ժամանակ դա վնասում է Վրաստանի տնտեսությանը և կվատթարացնի Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները»,-ասել է Ռուռուան:
Վրացական Resonancedaily պարբերականի հետ զրույցում Բիձինա Իվանիշվիլիի խորհրդական Գիա Խուխաշվիլին ասել է, որ իշխանությունները պետք է կողմերի հետ խոսեն և բանակցեն միայն ազգային շահերից ելնելով
«Երկաթգիծը շատ կարևոր է Հայաստանի համար, այդ իսկ պատճառով նրանք բոլոր հանդիպումներում փորձում են հարցի շուրջ բանակցություններ սկսել: Սակայն դա չի նշանակում, որ Վրաստանը մասնակցում է այդ բանակցություններին: Պետք է խոսել բոլորի հետ՝ ելնելով միայն Վրաստանի ազգային շահերից: Մենք պետք է պահանջենք, որ տնտեսական սահմանն անցնի Փսոու գետի վրայով: Եթե պայմանականորեն Ռուսաստանն ու Աբխազիան համաձայնել են, ապա ինչո՞ւ հարցը չքննարկենք»,- ասել է Խուխաշվիլին:
Նշենք, որ նախքան Կարեն Կարապետյանի այցը վրացական մամուլում կրկին շրջանառվում էր այլընտրանքային ճանապարհների հարցը:
Վրացական civil.ge կայքի փոխանցմամբ՝ այդ համաձայնագրում առևտրային միջանցքների անուններ նշված չեն, դրանք սահմանված են աշխարհագրական կոորդինատներով և երեքն են։
Առաջին միջանցքը սկիզբ է առնում Ադլեր քաղաքի մոտակայքից, որը վրաց-ռուսական սահմանի աբխազական հատվածից շուրջ 20 կմ հեռավորության վրա է գտնվում: Միջանցքն ավարտվում է Զուգդիդիում:
Երկրորդ առևտրային միջանցքը Հարավային Օսիայի ուղղությամբ է, որը հայտնի է «Անդրկովկասյան մայրուղի» անվանմամբ: Վերջինս Հյուսիսային Օսիան Ռոքիի լեռնանցքով կապում է Հարավային Օսիային: Այն հարավօսական սահմանից գտնվում է 10 կմ հեռավորության վրա, հասնում է մինչև Ցխինվալի և ավարտվում է Գորիում:
Երրորդ առևտրային միջանցքն անցնում է Լարս-Կազբեգիի վրաց-ռուսական սահմանով, որը վիճելի տարածք չէ:
Հիշեցնենք, որ Վրաստանից վերադառնալուց հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ քննարկումներ են եղել, ասաց.«Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհը չի կարող վերաբերել միայն աբխազական երկաթգծին կամ Օսեթիայի ճանապարհին, տարբեր այլընտրանքներ են քննարկվում»:
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58