«Ելք» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի խնդրի հետ կապված զինտեխնիկայի չաշխատելու դեպքերով պետք է հակահետախությունը զբաղվի՝ պարզելու ինչ է իրականում տեղի ունեցել: Այսօր՝ մրտի 5-ին, լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ դա յուրաքանչյուրի անվտանգության դեմ ուղղված քայլ է, որի բացահայտմամբ պետք է ոչ միայն իրավապահ մարմինները զբաղվեն, այլեւ՝ հակահետախությունը:
«Ի՞նչ է նշանակում 21-րդ դարի Հայաստանում այսպիսի անվտնագային միջավայր ունեցող երկրում ինչ-որ զինտեխնիկա կարող է չգործարկվել: Դա մեզնից յուրաքանչյուրի անվտանգության դեմ ուղղված գործողություն է եւ պետք է հետաքննվի: Այստեղ խնդիր կա ոչ միայն իրավապահ մարմինների հետ կապված, այլեւ հակահետախուզությունն էլ շատ ուշադիր պետք է լինի, քանի որ դեռ պետք է պարզել՝ ինչպես են ծագել էդ դեպքերը, արդյոք սովորական կրիմինալ է, թե հակահետախուզությունն էլ գործ ունի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին սկանդալային հայտարարություն էր արել: Նրա խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում:
«Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,-ասել էր Կարեն Կարապետյանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01