Այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցության» քարոզարշավի մեկնարկին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այս ԱԺ ընտրությունները բացառիկ համարեց:
«Այս խորհրդարանը լինելու է այն շարժիչ ուժը, որը գործի է դնելու բոլոր այն բարեփոխումները, որոնց համար նախադրյալներ ենք ստեղծել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ: ՀՅԴ-ն չի գնալու առանձին ոլորտներում կամ առանձին խնդիրների վերաբերյալ խոստումներ տալու ճանապարհով, քանի որ ՀՅԴ-ն դատարկ խոստումներ երբեք չի տվել: Մենք այս ընտրապայքարի մեջ ենք մտնում արած գործը ներկայացնելու և ժողովրդից մանդատ հայցելու, որ կարողանանք շարունակել սկսած գործը»,-ասաց նա և նշեց, որ պարտավորություն ունեն սկսածն անշրջելի դարձնել:
«ՀՅԴ-ն երբեք չի գնալու այն ճանապարհով, որ օգտագործենք ժողովրդի դժգոհությունը քաղաքական նպատակների համար, այլ գնալու ենք այն ճանապարհով, որ վերացնենք ժողովրդի դժգոհությունը՝ հանուն սերունդների, ինչը ամենադժվար ճանապարհն է: Սա նշանակում է հանրության առանձին հատվածներին չասել մի բան, որն իրենց քիմքին հաճելի է, բայց խնդիրներ ստեղծել մեկ այլ հատվածի մոտ: Սա է դասական պրիմիտիվ պոպուլիզմը, որով չենք առաջնորդվելու, որովհետև մենք մտածելու ենք հանրային ընդհանուր շահի մասին»,-ասաց նա և նշեց, որ այլևս չի լինի այն միակ նախագահական աթոռը, որի վրա նստողը ունենա ամբողջական իշխանություն:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ն, մեծ համառությամբ կարողացավ խորհրդարանական համակարգի այդ առաջադեմ փորձը բերել Հայաստան:
«Կան բոլոր հնարավորությունները, որ ընտրությունների միջոցով ժողովուրդը կարողանա փոխել իշխանություններին»,-ասաց նա: Նա նկատեց, որ իրենք չեն գնացել իշխանափոխության կոչերով ժողովրդին արկածախնդրության տանելու ճանապարհով, այլ հասկացել են մենիշխանության համակարգի վրա հենված ռեժիմը կամ կփոխվի դրսից` արյունահեղությամբ, ինչը իրենց համար անընդունելի է, կամ ներսից` համառ աշխատանքի արդյունքում:
«Մենք բաց ճակատով ենք մտնելու ժողովրդի մեջ, բացատրելու, թե ինչու ենք մտել իշխանության մեջ: Հասկանալով որ դժգոհության մի մասը մեր վրա էլ է գալու, բայց մենք հասկացել ենք, որ ուրիշ ճանապարհ չկա, այդ դժգոհությունից ազատվելու համար»,-ասաց նա և նշեց, որ ժողովուրդը պետք է վեր կանգնի ամեն տեսակ ճնշումներից:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18