Մարտի 5-ին, ժամը 17:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի (1-ին հարկ) պատշգամբի ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ամրացրել են պատշգամբի ծածկը (4 քմ):
***
Մարտի 5-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 34 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի (բնակիչը բացակայում է) պատշգամբի ծածկը պոկվել, ընկել է շենքի բակ՝ վնասելով էլ.լարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը, իսկ ծածկը (4 քմ)՝ տեղափոխել անվտանգ տարածք:
***
Մարտի 5-ին, ժամը 14:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 40ա շենքի 6-րդ հարկի երեսպատման սալիկը վնասվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են մեկ սալիկ:
***
Մարտի 5-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 85 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը:
Պարզվել է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը սառցալեզվակները թափվել են. հալոցքի դեպքում՝ տանիքին կուտակված սառած ձյան շերտի ընկնելու վտանգ կա: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
***
Մարտի 5-ին, ժամը 13:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թադևոսյան փողոցի թիվ 15/1 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) պատշգամբի ծածկը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են պատշգամբի ծածկը (4 քմ):
***
Մարտի 5-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 27ա շենքի տանիքի երկաթյա ճաղավանդակը պոկվել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են ճաղավանդակի վտանգ ներկայացնող հատվածը՝ 15 գմ:
***
Մարտի 5-ին, ժամը 12:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը:
Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ՝ 10 գմ:
***
Մարտի 5-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը:
Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ՝ 20 գմ:
***
Մարտի 5-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45ա շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) արտաքին պատին ամրացված օդորակիչը պոկվել ու կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են օդորակիչը:
***
Մարտի 5-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գալշոյան փողոցի թիվ 32 շենքի տանիքի ձյան շերտը թափվել է շքամուտքի բետոնե կառուցատարրի վրա և վնասել այն. առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շենքի (5 հարկանի) 3-րդ շքամուտքի երկաթբետոնյա ծածկը (6 քմ) թուլացել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ: Համատիրության աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել են ծածկը:
Դեպքի վայրում են գտնվել Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորքի բաժնի, Նոր Նորքի կոմունալ բաժնի պետերը և համատիրության նախագահը: Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
***
Մարտի 5-ին, ժամը 11:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջուղայի փողոցի թիվ 7 շենքի տանիքի ձյան շերտը թափվել է շքամուտքի բետոնե կառուցատարրի վրա, ինչի հետևանքով կառուցատարրը թեքվել է գազատար խողովակի վրա. գազի արտահոսք չկա:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շենքի (5 հարկանի) 4-րդ շքամուտքի երկաթբետոնյա ծածկը (3 քմ) թուլացել և կախվել է հարակից անցնող գազատար խողովակի վրա՝ ճկելով այն, գազի արտահոսք չի եղել. առկա է ընկնելու վտանգ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել են ծածկը:
Դեպքի վայրում են գտնվել Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորքի բաժնի և Նոր Նորքի կոմունալ բաժնի պետերը: Տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
***
Մարտի 5-ին, ժամը 11:28-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոց 13 շենքի տանիքից երկաթյա մետաղաշար է կախված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա մետաղաշարը:
***
Մարտի 5-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 32 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և կատարել սառցալեզվակների հեռացման աշխատանքներ՝ 30 գմ:
***
Մարտի 5-ին, ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի տանիքից սառցալեզվակներ են ընկնում, առկա է այլ սառցալեզվակների ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Տեխնիկայի մոտեցման ուղիների բացակայության պատճառով սառցալեզվակների հեռացման աշխատանքներ չեն կատարվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
***
Մարտի 5-ին, ժամը 10:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 10 շենքի տանիքի ձյան շերտը և սառցալեզվակները թափվել են առաջին հարկում գտնվող խանութի գովազդային վահանակի վրա, ինչի հետևանքով վահանակը պոկվել ընկել է, իսկ օդորակիչը՝ կախվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վնասվել է խանութի ծածկը՝ 4 քմ և օդորակիչը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը (դեռևս 2 սառցալեզվակ կախված է):
***
Մարտի 5-ին, ժամը 02:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, որտեղից ջրալցվում է մեկ այլ բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դուռը բացվել է տեղի ուժերով, իսկ ջրալցումը առաջացել է բնակարաններից մեկի սանհանգույցում՝ խողովակի վթարից:
Փրկարարները վերացրել են վթարը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47