ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցը կրկին կոռուպցիային էր վերաբերում: Նա նշեց, թե Հայաստանը շատ տեղերում համարում են որպես բարձր ռիսկային, կոռումպացված երկիր: Արամ Մանուկյանի համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է ցանկություն, իշխանական լծակ, լավ օրենք և ինֆորմացիա, թե ինչ է կատարվում երկրում: «Հիմա, իմ հաշվարկով, էս բոլորն էլ դուք ունեք, լրացուցիչ ի՞նչ է պետք, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն լինի: Եթե ՀՀ-ում 10 հարուստ մարդ կա, որը հարստացել է իշխանության ժամանակ և պաշտոն վարելու ժամանակ, առնվազն 5-ը այստեղ նստած է, կամ էս շենքում է կամ՝ Ձեր շենքում: Բոլորի համար հասկանալի է, որ կոռուպցիան ներքևից չի սկսում, վերևից է սկսում»,-ասաց նա և նշեց, թե այսքանից հետո ընդդիմությունից ի՞նչ են ուզում, մասնավորապես ՀԱԿ-ից, որը չի եկել վարչապետի հրավիրած խորհրդակցությանը մասնակցելու: Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նշեց, թե ՀԱԿ-ից չեն եկել, քանի որ միայն ուզում են խոսափողների առաջ խոսել՝ առջևում ընտրություններ են: «Կոնկրետ առաջարկում եմ՝ եկեք միասին գործ անենք, կոռուպցիա միշտ էլ տարբեր երկրներում եղել է, ուղղակի տարբեր աստիճանների: Հիմա ասում ենք՝ եկեք նստենք, որտեղ օրենքի բաց կա, հանձնարարականներ ներկայացնենք։ Ես բաց ասում եմ, հիմա պատճառներ եք փորձում գտնել»,-ասաց նա և նշեց, թե հասկանալի է, որ կախարդական փայտիկ չունեն, որ խփեն ու հարցը լուծեն: «Հիմա այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առջև, բոլորս ասում ենք, որ կա կոռուպցիա, մենաշնորհ, խոսում ենք, որ բոլորս միանանք՝ այդ գործընթացին տանք լուծում, հասկանալի է, որ մեկ ամսում, մեկ տարում չենք լուծելու: Հիմա ես այս բարձր ամբիոնից հայտարարում եմ՝ գնալու ենք կամաց-կամաց առաջ, առանց մարդկանց նեղացնելու ու ոչ ճիշտ քայլեր անելու»,-ասաց նա:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58