Հոլանդահայ կազմակերպությունների դաշնակցությունը (FAON) տեղեկացնում է, որ մարտի 3-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքում տեղի է ունեցել «Լա Հեյի» թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշքընի դատավարությունը:
Աշքընը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու հանցանքով, քանի որ նա Ալմելոյի Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր՝ «Ղարաբաղը պիտի դառնա հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն էր հրահրել և վիրավորել մի խումբ մարդկանց՝ իրենց հայկական ծագման համար:
Այս առթիվ Հոլանդահայ կազմակերպությունների դաշնակցության կողմից հրապարակված մամլո հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի է ունեցել թուրքական հանրահավաք, որն ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։
Երկու ժամ տևած դատական նիստին ներկա էին բազմաթիվ հայեր և թուրքեր, ինչպես նաև հոլանդական, հայկական և թուրքական զանգվածային լրատվամիջոցների թղթակիցներ։ Դատավարության ընթացքում ցուցադրվեց թուրքական ցույցի տեսահոլովակը, որտեղ պարոն Աշքընը մի քանի անգամ վանկարկում է՝ «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ մի քանի հազարանոց ամբոխը կրկնում է այդ արտահայտությունը:
Պարոն Աշքընը դատարան էր ներկայացել իր փաստաբան պարոն Պլասմանի հետ։ Նա պատասխանեց դատավորի և դատախազի հարցերին։ Հայտարարեց, որ ինքը չի կատարել որևէ հանցագործություն, քանի որ իր կատարած արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ, և լինի արնահեղություն։ Նա համոզված է, որ որևէ սխալ չի գործել։ Հարցին՝ արդյոք զղջո՞ւմ է իր կատարած արարքի համար և ցանկանո՞ւմ է ափսոսանք հայտնել, նա պատասխանել է, որ նրա տեսակետը չի փոխվել։
Դատախազը մանրակրկիտ ներկայացրեց գործի քննության ընթացքը և դատախազության պահանջների հիմքերը։ Նա պահանջեց մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով և երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ՝ երկու տարի փորձնական ժամկետի պայմանով։ Սա մի ուժեղ ազդանշան է։ Դատախազության պահանջը հաշվի է առնում նաև այն փաստը, որ պարոն Աշքընը գործին չի ցուցաբերել խոր ըմբռնում, և գոյություն ունի հանցագործության ռեցիդիվի վտանգ»։
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55