Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց նախընտրական ծրագրով 30 քայլ են նախատեսել, որ փոխեն Հայաստանը, բերեն բարեկեցության, իրականացնեն իրենց նպատակները:
«Մեր ծրագիրը մշակվել է բազմամյա քաղաքական փորձառությունը հաշվի առնելով»,-ասաց նա և նշեց, որ իրենք կարող են ապահովել տասնյակ միլիարդների դրամային հոսք ՀՀ բյուջե:
Ծրագրում ներառված է անցում պրոֆեսիոնալ բանակի. պատրաստվում են օրենք ընդունել, որ 18 տարեկաններին արգելվի տանել սահմանագիծ, իսկ պայմանագրային զինծառայողներին կվճարեն 800-1000 դոլար։
Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը և նշեց, որ անվտանգության համար տեղադրվող արագաչափի տուգանքը չպետք է գերազանցի հազար դրամը:
Անդրադառնալով փոքր ու միջին բիզնեսի խնդիրներին՝ կուսակցության նախագահն ասաց, որ պետությունը բիզնեսին չպետք է խանգարի, եթե չի կարողանում օգնել: ՀՎԿ-ն նաև առաջարկում է ազատականացնել նոտարական շուկան, ավանդների վերադարձի խնդիրը ավարտել, ներդնել շքեղության հարկ, աղետի գոտու ամբողջական վերականգնում, բանկային համակարգի բարեփոխումներ։
Բաղդասարյանը նշեց, որ առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում նախատեսում են նվազագույն աշխատավարձը հասցնել հարյուր հազար դրամի:
«Նախատեսում ենք կենսաթոշակների բարձրացում` հասցնելով նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին»,-ասաց նա և խոստացավ նաև կոմունալ ծառայությունների սակագների նվազեցում, բնակչությանը մատուցվող ծառայությունների շուկայի ազատականացում, հայրենադարձության խթանում:
«Մենք, միևնույն է, հաղթելու ենք, մենք այսքան տարի հաղթել ենք։ Մենք դնում ենք մի նշաձող, որ հնարավորություն կտա մեր ծրագրերը կյանքի կոչել։ Դրա համար հավատալ և պայքարել է պետք «Հայկական վերածնունդ» կուսակցության հաղթանակի համար»,-ասաց նա:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18