Հանրապետական կուսակցության նախընտրական հոլովակը համացանցում դարձավ ակտիվ քննարկումների առարկա, ինչը, անկասկած, միանգամայն սպասելի էր: Քննարկումները, բնականաբար, տարաբնույթ են՝ հիացականից մինչև ծայրահեղ ու կոշտ քննադատության տիրույթում: Դրանցում, սակայն, բաց է մնացել մի բավականին նուրբ ենթատեքստ, որ հոլովակի հեղինակները կամ պարզապես իշխանությունը դրել է սցենարում:
Խոսքը «Մտրակի ու կարկանդակի» ենթատեքստն է, որ ՀՀԿ-ն դրել է իր նախընտրական հոլովակում երկու «հերոսի» մասնակցության մեջ: Հոլովակում կա երկու հանրահայտ դեմք՝ Լևոն Արոնյանն ու Արթուր Աբրահամը: Շախմատիստ և բռնցքամարտիկ: Պատահակա՞ն է կատարվել այդ ընտրությունը: Հազիվ թե: Կատարվել է թերևս բավական նուրբ ընտրություն՝ շախմատ և բռնցքամարտ, միտք և բռունցք: ՀՀԿ-ի, այսպես ասած, քողարկված ուղերձները հանրությանը՝ այն իմաստով, որ ՀՀԿ-ն հարցերը լուծում է մտքով, իսկ եթե մտքով չլուծվեն, ապա կլուծի բռունցքով: Այլ կերպ ասած՝ մտրակի և կարկանդակի բանաձևի կիրառում և ուղերձ հանրությանը, որ տեղավորել է իշխանությունը նախընտրական հոլովակում: Այլ կերպ ասած՝ այդ բավական նրբորեն քողարկված ուղերձում ՀՀԿ-ն կամ իշխանությունը մատուցում է վերարտադրության բանաձևը, որն ինչ-որ առումով նաև որոշակիորեն քողարկված սպառնալիք է հանրությանը, որ եթե չեն համաձայնի ՀՀԿ վերարտադրությանը «կարկանդակով», այսինքն՝ մտքով, շախմատով, ապա այդ վերարտադրությունը կպարտադրվի «մտրակով»՝ ուժով, բռնցքամարտով:
Ահա այս առումով թերևս ամենևին էլ պատահական չէ, որ ՀՀԿ նախընտրական հոլովակում որպես ընդգծվող հերոս ներգրավված են հատկապես այդ երկու մարզիկները՝ շախմատիստ Արոնյանն ու բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Իսկ նրանք իսկապես Հայաստանի և հայության թե՛ հպարտություն են, թե՛ արժանապատվություն, թե՛ հաջողության, կամքի, մտքի և ուժի ուսանելի օրինակ:
Բայց Հայաստանի իշխանության, Հանրապետական կուսակցության համար ընդունված պրակտիկա է ժողովրդական, համահայկական ցանկացած արժեք, երևույթ կուսակցականացնելը, իշխանության նպատակներին կամ խնդիրներին ծառայեցնելը: Իսկ քանի որ այդ նպատակներն ու խնդիրները սովորաբար քիչ կապ ունեն հանրային ու պետական խնդիրների հետ, կարևոր ու արժեքավոր օրինակները՝ թե անձերի, թե երևույթների, թե գաղափարների ու մտահղացումների տեսքով, չեն կարողանում համապետական, համահայկական նշանակության և կարևորության իրենց ներուժով ու անհրաժեշտությամբ «բացվել» ամբողջությամբ, տալ հանրությանն այն ամբողջական էներգիան, էներգետիկան, որ իրենց կյանքի ու աշխատանքի պատմություններով ստեղծել են այդ մարդիկ:
Մի իրողություն կամ խնդիր, որը ՀՀԿ երկու տասնամյակի իշխանության խորքային հետևանքներից մեկն է:
1in.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47