Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է, երկու երկրների դիրքորոշումները համընկնում են մի շարք կարևոր հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իմ գործընկերոջ և ընկերոջ՝ նախարար Մամեդյարովի հետ բանակցությունները կառուցողական են անցել, մենք քննարկել ենք առաջիկա շփումների ժամանակացույցը, այդ թվում՝ բարձր մակարդակով»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ նախարարները քննարկել են նաև տնտեսական ոլորտում իրավիճակը:
Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդունելի հանգուցալուծումների որոնմանը, ասել է Լավրովը:
«Բնականաբար, մենք խոսել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդունելի հանգուցալուծումների որոնմանը՝ ինչպես Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպումների ձևաչափով, և իհարկե՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Մեր բոլոր քայլերը ձեռնարկվում են համանախագահների մշակած սկզբունքների համաձայն»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է, որ Հայաստան այցը նախատեսված է այլ ժամանակ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01