Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան պատիվ ունի աջակցելու 2017 թ. CAFE-ի (Centre for Access to Football in Europe) Գործողությունների շաբաթին - տոտալ ֆուտբոլ, տոտալ հասանելիություն ծրագրին, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Այս առնչությամբ մարտի 4-ին և 5-ին Բարձրագույն խմբի առաջնության խաղերի ժամանակ իրականացվեցին որոշակի միջոցառումներ՝ միտված ֆուտբոլում հաշմանդամների հասանելիությանն ու ներգրավվածությանը:
CAFE-ը նպատակ ունի նպաստել հաշմանդամների ընդգրկվածությանը ֆուտբոլային խաղերին՝ ապահովելով, որ նրանք իրենց օրինական տեղը զբաղեցնեն որպես երկրպագուներ, հյուրեր, կամավորներ, աշխատակիցներ, մարզիչներ, խաղացողներ, առաջնորդներ և որոշում կայացողներ:
Հաշմանդամները կազմում են յուրաքանչյուր բնակչության փոքրամասնությունների ամենամեծ խումբը. այսօրվա դրությամբ աշխարհում կան ավելի քան մեկ միլիարդ հաշմանդամներ: Բնական է, որ հաշմանդամների մեծ մասը հանդիսանում է աշխարհի ամենահայտնի սպորտաձևի՝ ֆուտբոլի երկրպագու:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր հաշմանդամ երկրպագուներին իրենց նվիրվածության և շարունակական աջակցության համար: Հաշմանդամների շուրջ 50%-ը տարբեր պատճառներով երբևիցե հնարավորություն չի ունեցել մասնակցելու ֆուտբոլային խաղի կամ սպորտային կամ հասարակական այլ միջոցառման: Մենք միանում և համագործակցում ենք Եվրոպայի և նրանից դուրս սփռված այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով տարածել բոլորի համար համընդհանուր ներգրավվածության և հասանելիության գաղափարը - Տոտալ ֆուտբոլ, տոտալ հասանելիություն սկզբունքով:
2013թ. սկսած՝ CAFE-ի Գործողությունների շաբաթը իրականացվել է ամեն տարի՝ խորհրդանշելով հաշմանդամների կարևորագույն դերը ֆուտբոլի տարբեր ասպարեզներում՝ մասսայական ֆուտբոլից մինչև ժողովների սենյակ: Մենք ուրախ ենք մասնակից լինել այս միջոցառմանը՝ հաստատելով մեր նպատակասլացությունն ու նվիրվածությունը ֆուտբոլում հաշմանդամների ներգրավվածությունն ու հասանելիությունը ամրապնդելու և ընդլայնելու գործում:
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
12:33
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42