Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում չի կայացել կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը: Դատարանից Tert.am-ին հայտնեցին, որ գործը նախագահող դատավորը փոխվել է, այդ պատճառով նիստը չի կայանա: Թե ում է մակագրվել գործը, դատարանից չհայտնեցին: Նշենք, որ Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի դատավարությունը նախագահում էր Կարեն Մարդանյանը, ով ՀՀ Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված երեք դատավորների թվում է, ովքեր կշարունակեն իրենց գործունեությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, միաժամանակ դադարեցվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նրա լիազորությունները: Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի ( կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով: Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված 4-րդ մասի 3-րդ կետը սահմանում է կաշառք ստանալը դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47