Երեկ պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Մասնակից 9 քաղաքական ուժերի`թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության հիմնական ուղերձը, ասելիքը, խոստումը՝ փոփոխությունն էր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Բոլորը փոփոխություն են ուզում, բոլորը խոստանում են իշխանության գալու դեպքում փոփոխություններ անել, որովհետև զգում են, որ հասարակությունը հենց դա է պահանջում»,- ասաց քաղտեխնոլոգը:
Հարցին՝ տրամաբանակա՞ն է, որ իշխանությունը ևս փոփոխություն է խոստանում, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ իշխող «Հանրապետական»-ը նախընտրական ծրագրի առաջին դեմք չէր նշանակի վարչապետ Կարեն Կարապետյանին, եթե փոփոխությունը չդարձներ ծրագրի առանցք:
«Փաստացի, Կարեն Կարապետյանն իր վրա է վերցրել նախընտրական նագռուզկան: Նրա նշանակման առաջին իսկ օրվանից ազդարարվել է փոփոխությունը, ուստի հիմա էլ նա ասոցացվում է փոփոխության հետ: ՀՀԿ-ի նախընտրական հոլովակում, որը բավական գեղեցիկ էր, միայն Կարեն Կարապետյանն էր, այլ ՀՀԿ-ականներ չկան: Սա հասկանալի է: ՀՀԿ-ի համար սա բավական լավ քայլ է: Մի օրինակ եմ ուզում բերել, որի հեղինակը ես չեմ, բայց շատ տեղին է. «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներ Հայաստանում շատ քիչ կային, բայց Հենրիկ Մխիթարյանից հետո սկսեցին երկրպագել: Հիմա նույնը ՀՀԿ-ինն է. ՀՀԿ-ին առանձնապես սիրող, երկրպագող չկար, բայց Կարեն Կարապետյանից համար կարող են և քվեարկել»,- մանրամասնեց Կարեն Քոչարյանը:
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի պարագայում էլ, քաղտեխնոլոգի դիտարկմամբ, նույն PR քայլն է արվել՝ շեշտը դրվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձի վրա: ««Ծառուկյան» դաշինքի հոլովակում էլ միայն Գագիկ Ծառուկյանն էր: Մարզիկներն էին ու Գագիկ Ծառուկյանը: Դաշինքից այլ դեմք չկար»,- նշեց Քոչարյանը:
«Հայկական վերածնունդ»-ն էլ, Կարեն Քոչարյանի դիտարկմամբ, «ինչպես միշտ, պոպուլիզմով խեղդում է»: «Ի սկզբանե պարզ էր, որ ՀՎԾ-ն ստավկան դնելու է պոպուլիզմի վրա, անիրականանալի խոստումների»,- նկատեց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ապա Քոչարյանը նշեց, որ ՕՐՕ-ն փորձում է ռադիկալ դիրքավորվել, իշխանափոխության խոստումներ, կոչեր է անում, ՀԱԿ-ը փորձ է անում ձայներ ստանալ խաղաղության մասին խոստումներ հնչեցնելով:
«Ազատ դեմոկրատներ»-ն էլ, ըստ քաղտեխնոլոգի, միակ ուժն է, որն արմատական դիրքորոշում ունի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ քարոզում է Արևմուտք, Հայաստանը տեսնում է Եվրամիության կազմում, ՆԱՏՕ-ում: «Արևմտամետ զանգվածը ձայն կտա ԱԴ-ին: ԵԼՔ-ն էլ արևմտամետություն ունի, բայց ԱԴ պես ռադիկալ չի»,- հավելեց նա:
ԵԼՔ-ում, ըստ Քոչարյանի, նախընտրական դեմք են դարձնում Նիկոլ Փաշինյանին՝ չնայած նա դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համարն է: «Փաշինյանը բավական խարիզմատիկ է, ընդդիմադիր կեցվածք ունի, ուստի իր վրա ստավկա կանեն: Էդմոն Մարուքյանը, ով 1-ին համարն է, ռադիկալ ընդդիմություն չի ընկալվում, դրա համար առանցքը Նիկոլ Փաշինյանն է»,- նշեց Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգն ասաց, որ որպես այդպիսին՝ ծրագրային, գաղափարական պայքար չի սպասվում, որովհետև բոլոր ուժերը փոփոխության գաղափարն են առաջ քաշում, բացի «Ազատ դեմոկրատներ»-ից, որը որդեգրել է արևմտամետության քաղաքականությունը:
Քոչարյանի խոսքով՝ այս ընտրությունները նախորդ ընտրություններից առանձնապես չեն տարբերվի: «Հո ուրիշ երկիր չենք: Ամեն անգամ էլ ասում են, թե մեկ քայլ առաջ կլինի, ավելի բարձր որակով ընտրություններ կլինեն, բայց ոչ մի տարբերություն էլ չի լինի»,- շեշտեց Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգը կանխատեսեց նաև, որ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը առաջատարները կլինեն, իսկ մնացածը կպայքարեն 3-րդ և անցողիկ շեմի համար:
tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47