ԵԱՏՄ-ի երկրները Սինգապուրի հետ պայմանավորվել են մի շարք ուղղություններով համագործակցության մասին: Համապատասխան փոխըմբռնման հուշագիրը չորեքշաբթի ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն: Փաստաթուղթը նախատեսում է կողմերի համագործակցությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի, մաքսային վարչարարության, տեխնիկական կարգավորման, սանիտարական միջոցների ընդունման, ֆինանսների, տրանսպորի, էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ շատ այլ ոլորտներում: Փոխգործակցություն կիրականացվի այդ թվում նաեւ համատեղ աշխատանքային խմբի շրջանակում, որը կհանդիպի տարին մեկ անգամից ոչ պակաս: Ավելի վաղ ԵՏՀ-ն նման փաստաթղթեր է ստորագրել Կամբոջայի, Պերուի, Չիլիի եւ Մոնղոլիայի հետ, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»: Սարգսյանը նշել է, որ հուշագիրը նոր էջ է բացում կողմերի համագործակցության մեջ: Սինգապուրի վարչապետն իր հերթին հայտնել է, որ փաստաթուղթը պիտի հարթակ դառնա ԵՏՀ-ի եւ Սինգապուրի միջեւ կանոնավոր փոխգործակցության համար, ինչը թույլ կտա բացել համագործակցության նոր ոլորտներ, ինչպես նաեւ գործնական եւ պաշտոնական շրջանակներին թույլ կտա ծանոթնալ իրար: Նա համոզվածություն է հայտնել, որ դա նոր հնարավորություններ կստեղծի առեւտրի եւ ներդրումների առումով: «Ես վստահ եմ, որ մեր տնտեսությունները մեծ օգուտ կստանան ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրումից, որը կօգնի հանել պատնեշները եւ բարենպաստ միջավայր կստեղծի գործնական եւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար», — հավելել է Լի Սյան Լուն` հույս հայտնելով, որ կողմերն ամեն ինչ կանեն համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին նպաստելու համար:
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56