Ամպագոռգոռ ծրագրերի մասին չեմ սիրում խոսել, ամեն ինչ անելու եմ Հրազդանի համար. Դավիթ Մանուկյան
06.03.17 | 22:35
Խորհրդարանական առաջիկա ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրված է: Ընտրություններին մասնակից կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները քարոզարշավ են իրականացնում հանրապետության ողջ տարածքով:
Մինչ որոշ քաղաքական ուժեր այցելեցին Եռաբլուր եւ քարոզարշավը մեկնարկեցին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, ներկայացնելով նախընտրական ծրագրերը, «Ծառուկյան» դաշինքից Կոտայքի մարզի ռեյտինգային ցուցակում առաջադրված Դավիթ Մանուկյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, այսօր իր քարոզարշավը սկսել է հայրենի գյուղից՝ Աղավնաձորից: Մի քանի հարցեր ուղղեցինք Դավիթ Մանուկյանին:Այս մասին գրում է Hraparak.am-ը:
-Պարո´ն Մանուկյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:
-Ես ինձ համարում եմ հասարակության մի մասնիկ, կարծում եմ, որ լավագույնը ընտրություններին մասնակցելն ու ԱԺ-ում լինելն է: Ինձ համար ինքնանպատակ չի մասնակցել ընտրություններին: Ես ունեմ 3 երեխաներ, բազմիցս հնարավորություններ է եղել գնալ երկրից, բայց նման ցանկություն չեմ ունեցել: Մենք ականատես եղանք սահմանադրական փոփոխությունների, փոխվեց մեր երկրի կառավարման կարգը, եւ կարծում եմ կառավարման կարգը փոխելով, շատ բան կփոխվի:
- Ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, նշեցիք, որ շատ բան կփոխվի, խոսքը իշխանափոխության մասին է:
-Փոփոխության ես նկատի ունեմ դեպի լավը, մեր երկրի սոցիալ-տնտեսության փոփոխության համար, որ մեր քաղաքացին լավ ապրի, որ գյուղերում արտագաղթ չլինի: Իմ հայրենի գյուղից՝ Աղավնաձորից 300 մարդ է բացակայում, Մարմարիկում, որն ավելի փոքր գյուղ է՝ 150 մարդ է արտագաղթել: Շատ ցավալի երեւույթ ունենք, եթե աշխատեղեր ստեղծենք՝ կվերադառնան: Ոչ ոք չի ուզում գաղթական լինել, ապրել օտարության մեջ:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: