Վիետնամն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել տեղի բնակչության շրջանում հարուստների թվի ավելացման ցուցանիշով: Այս եզրակացությունն են արել Knight Frank հեղինակավոր միջազգային կոնսալթինգային խմբի փորձագետները՝ ամփոփելով անցկացված հետազոտության արդյունքները, որը նվիրված էր աշխարհի երկրներում բնակչության բարեկեցության աճին:
Հետազոտողների հավաքած տվյալների համաձայն՝ 2010-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում Վիետնամում գերհարուստների թվաքանակն աճել է 320 տոկոսով: Այս ցուցանիշով Վիետնամը տոկոսային հարաբերությամբ արդեն առաջ է անցել Հնդկաստանից և Չինաստանից, որոնք նույն այդ տարիներին հարուստների թվի աճ են արձանագրել 290 տոկոսով և 281 տոկոսով՝ համապատասխանաբար:
Որպես իրենց վարկանիշների հիմք՝ Մեծ Բրիտանիայում բազավորված խումբը վերցնում է UHNWI (Ultra High Net Worth Individuals` շատ խոշոր կապիտալով մասնավոր անձինք) կատեգորիան. սա մոլորակի առավել հարուստ և դրա հետ մեկտեղ տնտեսապես ակտիվ մասնավոր անձանց խավն է:
UHNWI-ի ցուցակում գրանցվելու հավակնորդները պետք է ունենան առնվազն 30 մլն դոլարի չափով ազատ շրջանառու ֆինանսական միջոցներ՝ չհաշված նրանց պատկանող շարժական կամ անշարժ գույքը:
Knight Frank-ը Վիետնամում նրանց թվին ներկայում դասում է 200 մարդու՝ միաժամանակ կանխատեսելով, որ հաջորդ տասնամյակների ընթացքում գերհարուստների թվաքանակն այստեղ կավելանա ևս 170 տոկոսով և կհասնի 540-ի նշագծին: Իսկ ինչ վերաբերում է «հասարակ միլիոնատերերին», որոնց տնօրինած ակտիվներն իրենց տերերին չեն ապահովում UHNWI-ի վարկանիշի հորիզոնականները, ապա այդպիսիք Վիետնամում, կոնսալթինգային խմբի գնահատումներով, այժմ հաշվում են մոտավորապես 14,5 հազար, իսկ մինչև 2026 թվականը նրանց թիվը կգերազանցի 38 հազարը:
Չնայած այն բանին, որ երկրում բնակչության մեկ շնչին ընկնող տարեկան միջին եկամուտը կազմում Է մոտավորապես 2 հազար դոլար, երեք տասնամյակ այստեղ անցկացվող նորացման քաղաքականության ընթացքում Վիետնամում ձևավորվել Է հարուստ «նոր վիետնամցիների» դաս: Վիետնամցի նորահարուստներն իրենց կարողությունը «կուտակում են» տարբեր ձևերով: Ունևոր վիետնամցիների շրջանում առավել հաճախ են հանդիպում նրանք, ում բիզնեսը կապված է ֆոնդային շուկայի, ծովամթերքի արտադրության և մշակման, ինչպես նաև շինարարության և անշարժ գույքի հետ՝ հաղորդում է tass.ru-ն :
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55