Կիևի շրջանային դատարանը 60 օրով կալանավորել է Ուկրաինայի պետական ֆիսկալային ծառայության ադրբեջանցի ղեկավար Ռոման Նասիրովին և 100 միլիոն գրիվնայի չափով գրավ սահմանել, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Բացի այդ, դատարանը Նասիրովի համար մի շարք պարտավորություններ է սահմանել, մասնավորապես՝ առանց դատախազի և դատարանի թույլտվության՝ դուրս չգալ Կիևի սահմաններից, չշփվել կասկածյալների հետ, հանձնել անձնագրերը և այլ փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս դուրս գալ երկրի սահմաններից: Բացի այդ, Նասիրովը պարտավոր է էլեկտրոնային թևնոց կրել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայում ձերբակալվել է Պետական ֆիսկալային ծառայության ադրբեջանցի ղեկավար Ռոման Նասիրովը՝ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոյի գործով: Ուկրաինայի պետական ֆիսկալային ծառայության ղեկավարը կասկածվում է գործողությունների համար, որոնք պետությանը 2 միլիարդ գրիվնայի վնաս են հասցրել:
Քննության տեղեկության համաձայն՝ Նասիրովն անհիմն որոշումներ է կայացրել օգտակար հանածոների արդյունահանման համար վարձակալության վճարի հետաձգման մասին: Դա օգնել է պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոյին կյանքի կոչել կոռուպցիոն մեխանիզմներ:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Կիևում գտնվող հիվանդանոցներից մեկում, երբ Նասիրովն անգիտակից վիճակում է եղել:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44