Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև անցկացված քննարկումների արդյունքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հայտարարում է Մոսկվա-Երևան և հակառակ ուղղությամբ երկաթուղային և լաստանավային փոխադրումների սակագների նվազման մասին։
Տրանսպորտի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ասել է, որ սակագների օպտիմալացման վերաբերյալ վրացական և ռուսական կողմերի հետ տարված բանակցությունների արդյունքում այդ երկրների տարածքով տարատեսակ բեռների փոխադրման սակագների համար ստացվել են նվազեցնող գործակիցներ։
Այսպիսով, մինչև այս տարվա հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները կնվազեն 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ մինչև 52-54%-ով` կախված բեռի տեսակից: Սակայն կան բեռնատեսակներ, որոնց փոխադրման սակագները չեն նվազել:
«Վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 22-ից, իսկ մարտի 13-ին գործնական ուժ կստանան նաև ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները»,- հայտնել է տնօրենը։
Երթուղին շահեկան է ներմուծող-արտահանողների համար ոչ միայն սակագների մատչելիության տեսանկյունից, այլև այն իրական այլընտրանք է Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային երթուղուն։
Առաջարկվող երթուղու հարմարությունը և ճկուն սակագները թույլ կտան ապահովել լաստանավի ակտիվ աշխատանքը:
Երկաթուղային և լաստանավային փոխադրումներն առավել արդյունավետ են այն տեսանկյունից, որ չեն պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլայինին:
Արտահանման և ներմուծման համար ծախսվող ֆինանսների խնայման արդյունքում կկրճատվի նաև փոխադրվող բեռի` ապրանքների վերջնական արժեքը, ինչն, անկասկած, իր ազդեցությունը կունենա նաև այդ ապրանքատեսակների գնագոյացման և ռուսական շուկայում հայկական ապրանքների մրցունակության վրա։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58