Ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներ իրականացնելու համար Լարսի ավտոճանապարհի փակման դեպքում այլընտրանքային լավագույն տարբերակը Հարավային Օսիայի ճանապարհն է: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
«Հայաստանի ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների զգալի մասը` 88 տոկոսից ավելին, կատարվում է Մաքսային միության անդամ երկրների, հատկապես, Ռուսաստանի հետ: Այդ պատճառով Վերին Լարսի անցակետը Հայաստանի համար մեծ ռազմավարական նշանակություն ունի, և դրա փակման դեպքում տնտեսական խնդիրներ է առաջացնում թե երկրի, թե միջազգային բեռնափոխադրող ընկերությունների համար: Ցավոք, Լարսում հաճախ տեղի են ունենում անկանխատեսելի իրադարձություններ` եղանակային անբարենպաստ փոփոխություններ, քարաթափում, ջրածածկումներ և այլն, ուստի մեր նպատակն է եղել գտնել ալընտրանքային ճանապարհներ, որպեսզի մեքենաները այլ ճանապարհով կարողանան անցնել սահմանը»- ասաց Համբարձումյանը:
Ըստ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահի` քննարկվել են 6-ից ավել առաջարկներ, սակայն այդ առաջարկներում եղել են թե բացասական, թե դրական կողմեր:
«Հայաստանի համար կարևոր այլընտրանքային ճանապարհը Հարավային Օսիայով անցնող ճանապարհն է: Այս ճանապարհը բարենպաստ է և ընդամենը 80 կիլոմետրով է երկար Վերին Լարսից: Եվ մենք ցանկություն հայտնեցինք, որ այն լինի այլընտրանքային ճանապարհը Վերին Լարսի փակման դեպքում: Իհարկե, այնտեղ Հարավային Օսիայի հետ կապված գոյություն ունի քաղաքական խնդիր, և այս խնդիրը Վրաստանում քննարկվում է և նրանք առաջարկել են, որպեսզի Հարավային Օսիայով անցնող ոչ մի մեքենա ոչ մի փաստաթղթում ձևակերպում չունենա: Դա նրանց միակ պայմանն է»,- նշեց Համբարձումյանը և հավե լեց, որ այս խնդիրը բավականին հեշտ լուծվող է:
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55