ARM | RUS |

ՄԻԵԴ Մեծ Պալատը որոշել է մերժել Արման Մկրտումյանի բողոքը. փաստաբան

08.03.17 | 00:13

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Վարդանյանը և Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավուքների եվրոպական դատարանի որոշմանն ու նախապատմությանը.

Ինչպես փաստաբանն ինքն է ներկայացնում, խոսքը 105-ամյա մի սեփականության պատմության մասին, որի ընթացքում 4 պետություն է ստեղծվել և վերացել, սակայն ներկա սեփականատիրոջ անկոտրում կամքի արդյունքում այս վեճը (առնվազն իրավունքի մասով) հանգուցալուծվել է հօգուտ իրեն:

«Այս գործն իր մեջ ներառել էր հայաստանյան արդարադատության ձախողումների մի մեծ և տարբեր էլեմենտներից բաղկացած փունջ. այն, թերևս, կմնա պատմության մեջ նաև որպես «դատավոր Մ.»-ի մասին մի գործ. մի մարդ, որը լինելով Հայաստանի բարձրագույն դատական պաշտոնյան՝ վճռաբեկ դատարանի նախագահը, իրեն և ողջ դատական համակարգի, ինչպես և արդարադատության հեղինակությունը գետնովն էր տվել իր կամազրկության և քաղաքացիական ու պրոֆեսիոնալ նվազագույն համարձակության բացակայության պատճառով մի խումբ վերից վար կոռումպացված պաշտոնյաների և քրեական թափթուկների ձեռքին անմնացորդ օգտագործված գործիք դառնալով ընդդեմ իրենից պաշտպանություն խնդրող անպաշտպան քաղաքացու:

Հիշեցնեմ, թե ինչի մասին է խոսքը: 10 տարի առաջ, ավելի կոնկրետ 2006թ.-ի մայիսին, երբ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերի պալատի 4-5 դատավորիների առջև (այն ժամանակ դեռ հին դահլիճն էր, որտեղ դատավորների բեմը շատ բարձր էր, իսկ ելույթ ունեցողը կանգնում էր ներքևում մի փոքր ամբիոնի մոտ և մի փոքր վեր նայելով էր խոսում վերին դատական պալատի հետ) կանգնած վստահորդս միայնակ, պատկառելի տարիքի մի ծերունի, որը՝ իր հարյուրամյա սեփականության դեմ մեկ տասնամյակից ավել ժամանակ տևած սանձարձակ իրավական հարձակումներից և կամայականություններից հետո դեռ հավատում էր, որ կանգնած է դատարանի առջև, իրենից վերև նստած մի խումբ դատավորներին՝ դատավոր Մ.-ի նախագահությամբ, դիմելով խնդրում էր իրեն պաշտպանել գիշատիչների ոհմակներից, որոնք բոլոր զազրելի և ապօրինի միջոցներով փորձում էին նրան սեփականազրկել:

Ի պատասխան այս մարդու խնդրանքներին, նախագահող դատավոր Մ.-ն, արդարադատության հեղինակության և իշխանության բարձրունքներից, ոչ միայն չանսաց այս մարդու խնդրանքին՝ պաշտպանել իրեն անիրավներից օրենքով, այլ ճակատագրերի տիրակալի իր բարձունքից սպառնաց, որ եթե ծերունին չգնար և չընդուներ իրեն այդ նույն գիշատիչների կողմից ներկայացված պայմանները, հենց ինքը՝ ոտքերն ամպոտ դատավոր Մ.-ն, նույն իր նման իր շուրջը նստած մի քանի հոգու հետ համատեղ, այդ ծերունուն կզրկեն իր սեփականությունից, այս անգամ արդեն նույնիսկ առանց այն փշուրների, որ նույնիսկ անիրավ թալանչիներն էին պատրաստ վճարել այդ մարդու գույքի դիմաց: Այնուհետև համոզվելով, որ այդ վստահորդս անդրդվելի էր իր իրավունքին հետամուտ լինելու հարցում, դատավոր Մ.-ն մի գրչի հարվածով իր սպառնալիքն ի կատար ածեց առանց աչք թարթելու:

Քիչ ավել քան տաս տարի հետո արդեն, որոնց ընթացքում դիմանալով այլևայլ ճնշումների, վստահորդս իր գործը հասցրեց և դարձրեց քննության առարկա մոտավորապես նույն կարգավիճակի յոթ այլ՝ օտարերկրյա պետություններից դատավորների առջև, դրանցից և ոչ մեկը կասկած իսկ չհայտնեց այն հարցում, որ դատավոր Մ.-ի վարքն անհամատեղելի է եղել իր դատավորի կարգավիճակի հետ: Ես չեմ մանրանա, թե էլ ինչեր տեղի ունեցան նաև այս ընթացքում. դրանք այս գործի դեմ և շրջանակներում դատավոր Մ.-ի կուլիսային, ես կասեի՝ հուսահատ պայքարի մասին վկայող հետաքրքիր, բայց անկարևոր մանրամասներ են: Չեմ ցանկանում դրանցում ներգրավված մարդկանց անուններ հրապարակել, թերևս հասկանալով, որ նրանց մի զգալի մաս հիմա զղջում է դրա համար կամ դեռ կզղջա:

Արձանագրեմ, որ տաս տարի անց դատավոր Մ.-ից պաշտպանություն մերժված և նրա սպառնալիքի զոհ դարձած մարդու ներկայացրած դիմումի քննության հանգուցալուծման արդյունքում, երբեմնի ոտքերն ամպոտ ամենազոր դատավոր Մ.-ն այսօր նույնիսկ փրփուր չգտավ՝ ձեռք գցելու համար: Նույնիսկ բողոք ներկայացնելու հնարավորություն չուներ խեղճը՝ հույսը կապելով քողարկված կերպով ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի միջոցով ներկայացրած «վճռաբեկ բողոքի» հետ, որն, ըստ էության, ունեցավ նույն բախտը, ինչ այն մեկը, որ իրենից օրենքով սահմանված շրջանակներում պաշտպանություն խնդրելու համար ներկայացրել էր ժամանակին իր իշխանությանը դիմած վստահորդս և նման հազարավոր բազմաթիվ այլ քաղաքացիներ:

Երեկ, ՄԻԵԴ Մեծ Պալատի 5 հոգանոց դատական կազմը որոշել է մերժել դատավոր Մ.-ի «վճռաբեկ բողոքը»: Սա նշանակում է, որ այս գործով վճիռն այլևս մտել է ուժի մեջ և այն հնարավոր չի լինի այլևս բեկանել նույնիսկ այն գումարի բազմապատիկ կաշառքով, ինչքան որ, ըստ մամուլի անդադրում հրապարակումների, վճարվել է այս գործով հայաստանյան դատավորներին մի քանի քրեական թափթփուկների և խարդախների կողմից՝ վստահորդիս ունեցվածքին տիրանալու համար: Չմանրամասնեմ, թե՝ ում և ինչպես:

Սա շատ խորհրդանշական գործ է, և շատ կցանկանայի, որ դրա խորհուրդը տեղ հասներ բոլոր այն դատավորների մոտ, ով դեռ վարանում է իր ճանապարհի ընտրության հարցում կամ արդեն ընտրել է 2006թ.-ին (թերևս դրանից էլ առաջ) դատավոր Մ.-ի ընտրած անփառունակ ճանապարհը:

Հստակեցնեմ, որ ոչ իմ և ոչ իմ վստահորդի խնդիրը երբեք էլ չի եղել դատավոր Մ.-ի դեմ որևէ ինչ ձեռնարկելը, այլ բացառապես՝ վստահորդիս խախտված իրավունքի վերականգնումը: Բայց արդարադատության մի հետաքրքիր կողմ էլ այն է, որ դրան արժանանալով, ինչպես վստահորդիս դեպքում, յուրաքանչյուրին արժանացնում ես իրեն հասանելիքին, նույնիսկ անկախ նրանից, թե այդ մասով մտադրություն ունեցել ես, թե՝ ոչ:

Անձամբ ես, շուրջ մեկուկես տասնամյակ մասնագիտական ներգրավվածությամբ շարունակ լինելով դատավոր Մ.-ի նախագահությամբ աշխատող վճռաբեկ դատարանի պալատի, իսկ այնուհետև նաև այդ դատարանի կողմից ապօրինի սեփականազրկման, անհիմն դատապարտման և անօրինական կալանավորման, խախտված կյանքի իրավունքի և խոշտանգումների ենթարկված քաղաքացիների գործերով հազարավոր մարդկանց՝ իրենց տարրական իրավունքներից զուրկ լինելու բերումով նրանց ցավի և տառապանքների ականտեսը, ամենաշատ ցանկացողներից եմ եղել, որ այս գործն արագ ավարտվեր նախ և առաջ դատավոր Մ.-ին հանգիստ թողնելու համար: Որովհետև նրա հանգստի ժամանակը վաղուց է եկել: Թե ինչ պայմաններում և որտեղ, դա արդեն ինձ քիչ է հետաքրքրում: Կարևոր է, որ նա և նրա նման դատավորներն ի վերջո գիտակցեն այս», -նշել է փաստաբանը:

tert.am


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47