Չնայած զգալի տարաձայնություններին՝ Թուրքիայի հետ երկխոսությանն այլընտրանք գոյություն չունի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը՝ թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը:
Նա նշել է, որ Չավուշօղլուի հետ բանակցությունները «լավ ու անկեղծ» էին եւ միաժամանակ «կոշտ»: Երկու կողմերն էլ ցանկանում են քայլ առ քայլ վերադառնալ նորմալ երկկողմանաի հարաբերություններին, վստահեցրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը: Զիգմար Գաբիրելը վստահեցրել է իր թուրք գործընկերոջը, որ «սահմաններ կան, որոնք չի կարելի անցնել, եւ դա վերաբերվում է նացիստական Գերմանիայի հետ համեմատությանը»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Անկարան համաձայնել է գերմանացի դիվանագետներին հասանելիություն հատկացնել Die Welt պարբերականի՝ Ստամբուլում ձերբակալված թղթակից Դենիզ Յուջելի նկատմամբ, ով ձերբակալված է ահաբեկչական կազմակերպությանը հարելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի վերաբերյալ թուրքական իշխանությունների կտրուկ արտահայտությունների ֆոնին, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդդողանը Գերմանիայի ներկայիս քաղաքականությունը համեմատել է անցյլաում նացիստական Գերմանիայի վարած քաղաքականության հետ:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44