«Ես ցանկանում եմ շնորհավորել և ցանկալ սեր, երջանկություն, հաջողություն ամեն գործում, որ դուք անում եք։ Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչու են մարտի 8-ին շնորհավորում կանանց։ Մարտի 8-ին պետք է շնորհավորել մեզ, որ մենք վայելում ենք այն երջանկությունը, սերը, որի միակ աղբյուրը հենց դուք եք՝ կանայք, մեր մայրերը, մեր քույրերը, մեր դստրերը, մեր կանայք և կուսակցական ընկերները»,- այսօր՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, քարոզարշավի շրջանակներում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կազմակերպած «Կանայք՝ հանուն խաղաղության» միջոցառման ժամանակ հայտարարեց դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա կարևորեց, որ Կենտրոնում ՀԱԿ-ի 13 թեկնածուներից 7-ը կանայք են, և այդտեղ հասել են գենդերային հաղթանակի՝ տղամարդկանց հանդեպ։ Զուրաբյանը նկատեց, որ կանայք շատ բնագավառներում են սկսել նեղել տղամարդկանց, այդ թվում՝ բնական գիտությունների քննությունների ժամանակ, բայց դա միայն ուրախալի է։
ՀԱԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը, որ այսօր նաև նշում է իր ծննդյան տոնը, անկեղծացավ և խոստովանեց՝ 1990-ական թվականներին, երբ պատգամավոր էր, ընկերների հետ օրենքի նախագիծ էր ներկայացրել և մարտի 8-ը հանել տոների շարքից. «Բայց ժամանակն ապացուցեց, որ սխալ քայլ էինք արել։ Անկեղծ ասած, այն ժամանակ՝ դպրոցական հասակից, ամաչում էի, որ մարտի 8-ին եմ ծնվել, հետո հասկացա, որ դա մի հրաշք առավելություն է, Աստծո նվեր։ Այս իշխանություններն իսկապես մի լավ բան արել են, որ մարտի 8-ը վերականգնել են»։
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58