Նշելով, որ իր պաշտոնական այցը բարեկամ Ֆրանսիա կայանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, Նախագահ Սարգսյանը այն լավ առիթ և հնարավորություն է համարել Ֆրանսիայի բարձր իշխանությունների հետ ամփոփելու անցած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում արձանագրված բազմաթիվ հաջողությունները և քննարկելու ապագա անելիքները։
Զրուցակիցները երկուստեք կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման, փոխգործակցության օրակարգի ընդլայնման, հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության խորացման գործում և գոհունակությամբ են խոսել «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբի գործունեության մասին. այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության Նախագահը և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը ընդգծել են երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցությունը նաև միջազգային կառույցների խորհրդարանական վեհաժողովներում:
Հանդիպմանը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և քրեականացման վերաբերյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և անձամբ նախագահ Կլոդ Բարտոլոնի դիրքորոշումը:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի, այդ թվում Ֆրանսիայի` որպես ՄԽ համանախագահող երկրի ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ, ընդգծելով, որ Ֆրանսիայի խորհրդարանի անդամների այցերը Արցախ միջազգային հանրությանը հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու և ճիշտ ըմբռնելու ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ինքնորոշման համար Արցախի ժողովրդի արդար պայքարի ողջ էությունը, ինչը ցանկացած ժողովրդի անհերքելի իրավունքն է:
Այդ համատեքստում կարևորվել է «Արցախի հետ բարեկամության շրջանակ»-ի գործունեությունը, որը Հանրապետության Նախագահի համոզմամբ, անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը:
ՀՀ Նախագահը և Ֆրանսիայի ԱԺ նախագահը հայ-ֆրանսիական երկկողմ կապերից բացի անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին ու զարգացման հեռանկարին:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58