Մեքսիկայից ԱՄՆ-ի սահմանն անցնող անօրինական ներգաղթյալների թիվը կրճատվել է 40 տոկոսով Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ամսվա ընթացքում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ մաքսային սահմանային ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարավ-արևելյան սահմանին փետրվարին ձերբակալվել է 18 հազար 762 մարդ, մինչդեռ հունվարին՝ 31 հազար 578 մարդ: Ընդ որում՝ սովորաբար փետրվարին ձերբակալվել է 20 տոկոսով ավելի շատ ներգաղթյալ, քան հունվարին:
Ներքին անվտանգության հարցերով նախարար Ջոն Քելին հայտարարել է, որ փետրվարին ձերբակալությունների թիվն ամենացածրն է եղել վերջին հինգ տարվա ընթացքում:
«Դա ուրախալի նորություն է, քանի որ հոկտեմբերի 1-ից մինչև նախագահի երդմնակալությունը (հունվարի 20-ին) Մաքսային սահմանային ծառայությունը հայտնել է 157 հազար անօրինական ներգաղթյալի ձերբակալության մասին, դա 35 տոկոսով ավելի է նախորդ ֆինանսական տարվա համեմատ»,- ասել է Քելին: «Այնուամենայնիվ, հունվարի 20-ին նախագահ Թրամփի պաշտոնի անցնելուց հետո մենք լուրջ անկում ենք նկատել»,- հավելել է Քելին:
Թրամփի ընտրվելուց ի վեր սահմանը հատելու անօրինական ծառայությունները թանկացել են մոտ 2,5 անգամ՝ մինչև մեկ մարդու համար 8 հազար դոլար, հայտնել է Քելին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01