Առաջիկա խորհրդարանական ընտրություններին հիմնական ինտրիգը թերևս լինի այն, թե արդյոք ՀՀԿ-ն կկարողանա՞ 54% ձայն հավաքել և միանձնյա իշխանություն կազմել. այսօր հրավիրված ասուլին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Հարց է՝ ՀՀԿ-ն միանձնյա ի վիճակի կլինի՞ վերցնել 54%, թե ՀՅԴ-ի հետ կլինի, որն ունի հստակ էլեկտորատ»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ո՞ր կուսակցությունները կմտնեն ԱԺ, Սերգեյ Մինասյանը նշեց, որ գիտի առնվազն մեկ կուսակցություն, որը չի հայտնվելու խորհրդարանում. դա Կոմկուսն է:
«Խնդիրներ կարող են ունենալ «Ազատ դեմոկրատերը», կարծում եմ նաև նույն ձևով Արթուր Բաղդասարյանի, Օսկանյան-Օհանյանի քաղական ուժը լուրջ քաղաքական պայքարի մեջ է, բայց առնվազն 4 քաղաքական ուժի մասին հստակ կարող ենք ասել, որ լինելու են խորհրդարանում»,-ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ «Ծառուկյան դաշինքի» մասին նույնպես կասկած չկա, որ այս կամ այն ձևով ներգրավված է լինելու խորհրդարանում և այստեղ տոկոսների խնդիրն է:
«Խորհրդարանում լինելու է նաև «Ելք» բլոկը, որը ոչ միայն պրոարևմտյան ուժի կեցվածքով է, այլ ուզում է փորձել ներկայանալ որպես երրորդ ուժ, որը ոչ իշխանություն, ոչ էլ ավանդական ընդդիմություն է»,-ասաց նա և նշեց, որ հնարավոր է «Ելքը» վերցնի 7%-ից էլ ավելին:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ՕՐՕ դաշինքին, Արթուր Բաղդասարյանի ուժին, ըստ նրա՝ շատ բաներ կախված կլինի հետագա զարգացումներից:
Հարցին, թե հետընտրական պրոցեսներ տեղի ունենալո՞ւ են, թե՞ ոչ, Մինասյանը նշեց, որ ըստ ամենայնի՝ կլինեն: «Բայց արդյոք դրանք մարտի մեկի ձևով են լինելու, թե չէ՝ դժվարանում եմ ասել»,-ասաց նա՝ շեշտելով, որ, ընդհանուր առմամբ քաղաքական պայքարը այդքան նյարդային ու էմոցիոնալ չէ, ինչպես 2007-2008, և նույնիսկ 2012-2013թթ-ին էր:
«Բայց գլխավոր ինտրիգն այն է, որ բաժանումը քաղաքական ուժերի կարող է փոխվել, որովհետև ոչ ոք նոր համակարգի փորձը չունի և այս անգամ չգիտեն, թե ռեյտինգայինը ինչքանով է համադրելի ադմինիստրատիվի հետ»,-ասաց նա:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18