ՀՀ Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` նշեց, որ օրենսդրական, ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-ը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա: Այդ խնդիրները կարգավորելու նպատակով վարչապետը նախարարին հանձնարարեց երկու ամսվա ընթացքում սահմանել փոքր ՀԷԿ-ի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու հստակ չափորոշիչներ:
Նա նաև հանձնարարեց համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ, հստակեցնել գետերի ցանկը, որտեղ բնապահպանական, գյուղատնտեսական և այլ առանձնահատկություններից ելնելով արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը:
«Բացի այդ՝ համագործակցելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, ինչպես նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ, մշակել ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր»,-ասաց նա և նաև հանձնարարեց, որ հաշվի առնելով միջազգային փորձը, ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները:
Այնուհետև վարչապետն անդրադարձավ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանին վերաբերող հարցին և ասաց, որ գտնում է, թե արդեն ընդունված ջրավազանային կառավարման պլանները պետք է արմատապես վերանայել և քայլեր ձեռնարկել ջրավազանային կառավարման պլանների մշակման հետագա գործունեության վերաբերյալ: Վարչապետը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարին եռամսյա ժամկետում մշակել ջրային հաշվեկշռի ճշգրիտ հաշվարկի մեթոդաբանությունը, ապահովել կիրառական քայլերը մշակող ջրավազանային կառավարման պլաններում համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահանջները ներառելու, այդ թվում գործողությունների համադրումը Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի, ընթացիկ նախաձեռնությունների և կանխատեսումների հետ համատեղ:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18