Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այս տարի լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց մենք շահագրգռված ենք էլ ավելի ակտիվացնել դրանք եւ նոր որակ հաղորդել»,- ողջույնի խոսքում ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը, մասնավորապես, կարեւորել է երկկողմ տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում շատ անելիք կա, եւ ներուժը շատ ավելին է, քան օգտագործվում է: Վարչապետը նաեւ ողջունելի է համարել միջազգային հարթակներում Հայաստան-Հունաստան համագործակցությունը եւ միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ մոտեցումների համընկնումը:
Նշելով, որ ուրախ է գտնվել բարեկամ Հայաստանում՝ Հունաստանի ԱԳ նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ջերմ ողջույնները: «Մենք եղբայր ազգեր ենք միշտ եղել: Իմ այցը մեկ նպատակ ունի՝ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն», - ասել է Նիկոս Կոցիասը: Բարձր գնահատելով հայ-հունական քաղաքական երկխոսությունը՝ Հունաստանի ԱԳ նախարարը եւս համակարծիք է եղել, որ տնտեսական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվում, եւ անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել դրանք համաչափ զարգացնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետը եւ Հունաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով տնտեսական գործակցության խորացման հարցին, կարեւորել Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Կողմերը քննարկել են, մասնավորապես, հայ-հունական գործարար համաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հստակեցնել այն ոլորտները, որոնք կարող են փոխադարձ ներդրումային հետաքրքրություն ներկայացնել երկու երկրների գործարարների համար եւ ակտիվ աշխատել համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ:
Կարեն Կարապետյանն ու Նիկոս Կոցիասը մտքեր են փոխանակել նաեւ Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, ԵՄ-ԵՏՄ երկխոսության զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային գործակցության հեռանկարների շուրջ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47