Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում քննարկվել են մի քանի հարցեր, այդ թվում` «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարաման ընթացքը:
Նիստին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը: Նա ներկայացրել է Արցախի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը Չիրագովի վճռի կատարման համար անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ:
Փաստորեն, առաջին միջազգային կառույցի պաշտոնական նիստի ընթացքում Արցախի ներկայացուցիչը ներկայացրեց Արցախի հանրապետության դիրքորոշումը: Նա մասնավորապես նշել է, որ կարելի է քննարկման առարկա դարձնել որևէ վճռի կատարում բացառապես այն դեպքում, երբ ապահովված կլինեն առնվազն երեք կարևոր նախապայմաններ.
1. Անհրաժեշտ է նախ և առաջ Արցախում գտնվող ցանկացած անձի համար ներդնել ֆիզիկական անվտանգության երաշխավորման գործուն մեխանիզմներ:
2. Վերացնել Արցախի Հանրապետություն մուտք գործելու Ադրբեջանի կողմից կիրառվող անհեթեթ սահմանափակումը, այսպես կոչված «Սև ցուցակի» տեսքով:
3. Ներդնել սահմանային միջադեպերի քննության գործուն մեխանիզմ և սահմանից հեռացնել դիպուկահարներին:
Քննարկվել է նաև Սարգսյանի գործը: Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է գործի կատարման ճանապարհային քարտեզ, որում զարմանալիորեն հրաժարվել է իր փաստացի իրավազորության տակ գտնվող տարածքի նկատմամբ իշախանություն իրականացնելու հնարավորությունից, նշելով, որ չնայած օրինակ` Գյուլիստան գյուղը գտնվում է փաստացի իր հսկողության տակ սակայն ինքը ի զորու չէ այնտեղ իրականացանել իր իշխանությունը: Այսիքն` Ադրբեջանը ընդունում է իր անզորությունը իրականացնել իշխանություն իր իսկ տարածքի մի մասում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47