017 թվականի մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 2017 թվականի փետրվարի 28-ին «Asparez.am» լրատվամիջոցում տպագրված «Դատական նիստի ընթացքում խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը» վերտառությամբ հոդվածը առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ և դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարածքային բաժին` նյութեր նախապատրաստելու համար: Ձեռք բերված բավարար փաստական տվյալներով պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակային դատական քննության ընթացքը, նիստը նախագահող դատավորի թույլտվությամբ, լուսաբանվել է նաև «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի կողմից: Նիստին ներկա գտնվող և դատավարության մասնակից չհանդիսացող Կ. Ս.-ն, չցանկանալով որպեսզի դատական նիստի վերաբերյալ տեսանյութերը հրապարակվեն, նախ հորդորել է «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ին չլուսաբանել դատաքննության ընթացքը, ապա, մերժում ստանալով, նրա ձեռքից խլել է ֆոտոխցիկը և դուրս եկել դատական նիստերի դահլիճից` այդ կերպ դիտավորությամբ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը: Կ. Ս.-ն լրագրող Ա. Ս.-ի ֆոտոխցիկը վերադարձրել է միայն դատական կարգադրիչների միջամտության արդյունքում: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47