ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Ողջունելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար, և նկատել, որ Երևանի քաղաքապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկուստեք հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը:
«Պարոն քաղաքապետ, մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերությունների ընդլայնումը, և ես համոզված եմ, որ Ձեր այցը նոր լիցքեր կհաղորդի թե՛ շրջանային խորհրդի հետ բարեկամական ու գործնական կապերի էլ ավելի ընդլայնմանը և թե՛ հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանն, ընդհանրապես», - նշել է Վալերի Պեկրեսը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ֆրանսիական մի շարք քաղաքների հետ Երևանն այսօր համագործակցում է սերտորեն, որի արդյունքում իրականացվել ու իրականացվում են համատեղ բազմաթիվ կարևոր ծրագրեր: Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ ևս համագործակցության ներուժը մեծ է, և համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկուստեք փոխգործակցությունը կդառնա առավել առարկայական ու շոշափելի:
«Երևանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ համագործակցում է 2011թ.-ից սկսած, և այս ժամանակահատվածում տարբեր ոլորտներում միասին փորձի փոխանակման մի շարք արդյունավետ ծրագրեր ենք իրականացրել: Իսկապես ուրախալի է, որ ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ մեր սերտ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տալիս տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, ինչը նաև լրացուցիչ խթան է դառնում նորանոր ծրագրերի քննարկման ու դրանք կյանքի կոչելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վալերի Պեկրեսին հրավիրել է այցելել Երևան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01