Արցախի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում, որովհետեւ գործընթացին շատ մեծ հարված է հասցվել՝ Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան նոր ագրեսիայի տեսքով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոցիասի հետ մարտի 10-ին, Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նալբանդյանի խոսքով՝ բանակցությունները հետ են մղվել: «Այդ պատճառով էլ Հայաստանն ու համանախագահները քայլեր արեցին եւ շարունակեցին ջանքերը տեղաշարժի պայմաններ ստեղծելու համար», - նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ այդ նպատակով են տեղի ունեցել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաժողովները: «Սակայն միջազգային հանրությունն ու Հայաստանը մեկ լեզվով են խոսում, իսկ Ադրբեջանն՝ այլ: Հենց Բաքուն է հրաժարվում կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Հարց է ծագում՝ իսկ ադրբեջանական կողմն առհասարակ պատրաստ է բանակցությունների եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուն: Սակայն բանակցություններն այլընտրանք չունեն: Այդ պատճառով էլ համանախագահները շարունակում են ջանքերը՝ բանակցությունների առաջխաղացման համար», - նշել է Նալվանդյանը՝ հավելելով, որ միջնորդների՝ Հայաստան ու Արցախ այցը նախատեսված է մարտի վերջին:
Խոսելով այն մասին, թե ինչպես է ադրբեջանական կողմը մատուցում հանդիպումների արդյունքներն ու բանակցությունների էությունը՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Բաքուն բանակցությունները ներկայացնում է այնպես, ինչպես իրեն ձեռնտու է, գլխիվայր շրջում, շեշտադրում մեկ կամ երկու կետ: «Մի անգամ չէ, որ ասվել է, որ մշակված սկզբունքները մեկ ամբողջություն են եւ որ չի կարելի մեկ բան առանձնացնել», - հիշեցրել է Նալբանդյանը՝ նկատելով, որ այդ մասին շատ փաստաթղթեր կան, այդ թվում 5 հայտարարություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով:
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի՝ շանտաժի ենթարկելու փորձերը հենց իրեն են փակուղու ատջեւ կանգնեցնում:
Պատասխանելով այն հարցին, որ հայկական կողմը միշտ ավելի մարդասիրաբար է մոտենում զոհերին վերադարձնելու հարցին՝ Նալբանդյանը նշել է. « Մենք չենք կարող իջնել նրանց մակարդակին: Մի երկրի մակարդակի, որտեղ դիվերսանտները, մարդասպանները, դահիճները ազգային հերոսներ են հայտարարվում: Հայաստանն ու Արցախը հակված են պահպանելու միջազգային մարդասիրական իրավունքի ու Ժնեւյան կոնվենցիայի սկզբունքները: Պետք է մարդ մնալ, եթե նույնիսկ հակառակորդն իրեն մարդու նման չի պահում»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01