ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Սոթքի ոսկու հանքից գողության փորձ կատարելու հանգամանքները:
2017 թվականի մարտի 7-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի «բաց հանք» կոչվող հատվածում գտնվող հանքախորշերից մեկում նկատվել են երկու անձինք, և երբ էքսկավատորը մոտեցել է նշված հանքախորշին` այն փակելու, հիշյալ անձանցից մեկը ատրճանակ է պահել էքսկավատորի օպերատորի ուղղությամբ, որից դրդված՝ էքսկավատորի օպերատորը դադարեցրել է իր աշխատանքը, իսկ նրանք թաքնվել են հանքախորշում:
Դեպքի առթիվ մարզի դատախազությունում 2017թ. մարտի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը մարտի 10-ին ստացվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում:
Քրեական գործն ընդունվել է վարույթ, և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու համար կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47