Պետք է ավելացնել ներդրումները՝ հատկապես ներքին խնայողությունների հաշվին. «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակում առաջադրված պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանն իր մրցակիցների հետ քննարկմանն այսպես ներկայացրեց իրենց՝ տնտեսությունը զարգացնելուն ուղղված առաջարկությունները:
«Մենք չենք սովորեցնում, որ ժողովուրդը ներդրումներ անի»,- ասաց նա, այնուհետ առաջարկեց տեղերին տալ լիարժեք ներկայություն:
«Օրինակ՝ Գյումրի քաղաքում գոյանում է 18 միլիարդի հարկային եկամուտ: 15 միլիարդը բերում ենք Երևան, 3-ը թողնում ենք իրենց: Հետո էլ ասում ենք՝ արի, Երևանի 8-ը վերցրու»,- ասաց նա՝ առաջարկելով, որ ամբողջ գումարը թողնվի համայնքին և համայնքի ղեկավարներն այդ գումարը յուրացնեն:
Ըստ Հրանտ Բագրատյանի՝ նաև պետք է փոքր և միջին բիզնեսի տեսակարար կշիռը 70 տոկոս լինի: «Ինքը պետք է լինի ՀՆԱ-ի 70 տոկոսը, քանի որ կարողանում է արագորեն փոխվել»,- ասաց նա:
Բագրատյանը նաև առաջարկեց «սանձել» Կենտրոնական բանկին, քանի որ այն ամեն ինչով զբաղվում է: Ըստ Հրանտ Բագրատյանի՝ իր առաջարկածներն իրագործելու դեպքում տնտեսությունը կզարգանա:
Հրանտ Բագրատյանը համեմատություն անցկացրեց իրենց և Հանրապետական կուսակցության առաջարկած նախընտրական ծրագրերի միջև, նկատեց, որ վերջինիս մեջ ինքը չի տեսնում այն մտահոգությունները, որոնք իրենք ունեն:
Նա նշեց, որ եթե մենք չգտնվեինք Եվրասիական տնտեսական միության կազմում, մեր տնտեսությունն առավել լավ պայմաններում կհայտնվեր: Հրանտ Բագրատյանը մատնանշեց, որ մենք ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ գտնվում էինք ազատ առևտրի գոտում 2011 թվականից: «2016 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մի ահավոր իրադարձություն: Հայաստանը, առանց դիտողություն անելու, ստորագրեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը: Համաձայն այդ օրենսգրքի՝ մաքսային արտոնությունները վերանում են: Մենք ինչու՞ պետք է Իրանից դիզվառելիք գնենք և վճարենք հսկայական մաքսատուրք»,- ասաց նա:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18