Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Ի. Վոլինկինի ղեկավարած պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբում:
Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
«Կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ նախագահի տեղակալներ Ա. Աշոտյանը և Մ. Լալայանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ. Թադևոսյանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Զաքարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, կուսակցության ընթացիկ գործունեությունը և առաջնահերթությունները:
ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը ողջունել է հյուրերին՝ մատնանշելով, որ ՀՀԿ-ն իր քարոզարշավը կառուցել է՝ մնալով բացառապես օրենքի շրջանակներում:
Ա. Աշոտյանը ներկայացրել է հյուրերին ՀՀԿ քարոզարշավի առանձնահատկությունները, նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները:
Շեշտվել է այն հանգամանքը, որ Հանրապետականը գնում է ընտրությունների՝ ունենալով իրատեսական ծրագիր և կուռ թիմ՝ քաղաքական գործունեության բոլոր մակարդակներում: Հանրապետական կուսակցության ներդրումը երկրի անվտանգության գործում, վարչապետ Կարեն Կարապետյանի հանրային բարձր վարկանիշը և մրցունակ ռեյտինգային կազմը դիտվում են որպես ՀՀԿ մրցակցային առավելություններ ընտրարշավի ընթացքում, ինչը թույլ է տալիս կուսակցությանն ընտրությունների արդյունքներով ակնկալել ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահության քվեն:
Իր հերթին դեսպան Ի. Վոլինկինը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում սա իր առաջին այցն էր Հայաստանի քաղաքական կուսակցություն և առաջիկայում ՌԴ դեսպանությունը նախատեսում է հանդիպել նաև քաղաքական այլ կուսակցությունների և դաշինքների հետ: Դեսպան Ի. Վոլինկինը մատնանշել է, որ ՌԴ համար նույնպես կարևոր է, որ ռազմավարական դաշնակից երկրում ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական արժեքների, թափանցիկության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Դեսպանը մեկնարկած քարոզարշավը գնահատել է որպես ակտիվ և հանրությանը հասանելի քաղաքական գործունեություն:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներին»,-ասվում է հաղորդագրությունում։
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03