Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի՝ քարոզարշավի շրջանակներում Հրազդանի բնակիչների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարություններին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նախ անդրադարձավ պաշտպանության նախկին նախարարի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան: «Մինչև պաշտոնանկությունը ես նրա կողմից չեմ լսել ակնարկ, որ Հայաստանում կան քաղաքական դրդապատճառներով դատապարտվածներ: Դատավորը ժողովուրդն է, թող ինքն էլ դատի, իսկ իր պաշտոնանկությունից հետո դատապարտվածներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա մեկնաբանեց նաև Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե Հայաստանում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իրականացրած փոփոխությունների նման կտրուկ փոփոխություններ են պետք: «Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունի նա՝ ասելով Սահակաշվիլիի նման կտրուկ փոփոխություններ: Եթե այդ փոփոխություններն Աբխազիան ու Հարավային Օսեթիան կորցնելն էր, ապա ես նման փոփոխություն չեմ ուզում: Եթե կոռուպցիայի դեմ պայքարն է, պետական մարմինների արդյունավետության բարձրացումն է, ապա մենք էլ տեսնում ենք խնդիրներ ու պատրաստ ենք լուծում տալ այդ խնդիրներին: Մենք երբեք չենք խուսափել պատասխանատվությունից: Մենք ասում ենք, որ, այո, եղել են թերություններ, սակայն դրա հետ մեկտեղ եղել են նաև ձեռքբերումներ»,- նշեց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ որպես Ազգային ժողովի փոխնախագահ երբեք չի լսել և ականատես չի եղել որևէ ակնարկի, որտեղ պաշտպանության նախկին նախարարը քննադատել կամ բողոքել է ՀՀում տիրող քաղաքական, տնտեսական վիճակից:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18