Զբոսաշրջային գործակալություններն ու կայքերը ջանք չեն խնայում ներկայացնելու համար աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեկուսի կղզիներն ու արևադարձային հանգստավայրերը, սակայն կան այնպիսի վայրեր, որոնք հնարավոր չէ գտնել զբոսաշրջային ուղեցույցներում:
Այդ վայրերը որքան էլ հետաքրքիր ու գրավիչ լինեն փակ են հանրային այցելությունների համար: Այս մասին գրում է Insider-ը` ներկայացնելով նման վայրերից մի քանիսը:
1.Տարածք 51 (Area 51)
Գտնվելու վայրը` Նևադա, ԱՄՆ
Area 51-ը ամենագաղտնի վայրերից մեկն է Երկրի վրա: Այն ԱՄՆ-ի օդուժի բազաներից մեկն է, որ գործունեությունը անհայտ է հանրությանը:

2.Ակումբ 33 (Club 33)
Գտնվելու վայրը` Կալիֆոռնիա, ԱՄՆ
«Դիսնեյլենդը» միայն երեխաների համար չէ: Club 33 գաղտնի թեմատիկ այգին միայն հրավիրատոմսերով այցելուներ ընդունող փակ ակումբ է, որը բացվել է 1967-ին:

3.Լասկոյի քարանձավները
Գտնվելու վայրը` Լասկո, Ֆրանսիա
Քարանձավների մի համալիր է, որը հայտնի է պալեոլիթի ժամանակաշրջանի 900 ժայռանկարով: Գիտնականների հաշվարկներով՝ ժայռապատկերները մոտ 17300 տարեկան են: Քարանձավները, որոնք հասարակության համար փակ են 1963 թվականից, գտնվում են փլուզման եզրին՝ անհայտ ծագում ունեցող բորբոսի պատճառով:

4.Հյուսիսային Սենտինել կղզի
Գտնվելու վայրը` Անդամանյան կղզիներ, Հնդկաստան
Հնդկական օվկիանոսում գտնվող այս կղզու բնակիչներն ավելի քան 60 000 տարի ապրում են արտաքին աշխարհից կտրված և պատրաստ են սպանել յուրաքանչյուրին, ով կայցելի իրենց:

5.Ցին Շի Հուանգի դամբարանը
Գտնվելու վայրը` Չինաստան
Չինաստանի առաջին կայսեր դամբարանը, որը կառուցվել է 76 մետր բարձրությամբ բլուրի տակ, առեղծված է շատերի համար: 1974-ին այնտեղ հայտնաբերված տերակոտայի բանակի զինվորների քանդակները բոլոր ժամանակների հնագիտական հայտնագործություններից ամենաառեղծվածայինն են:

6.Օձերի կղզի (Ilha da Queimada Grande)
Գտնվելու վայրը` Սան Պաուլո, Բրազիլիա
Այս արևադարձային կղզին մոլորակի ամենամահացու վայրերից մեկն է: Այստեղ բնակվում են ամենաթունավոր տեսակի հազարավոր օձեր։

7.Վատիկանի գաղտնի արխիվները
Գտնվելու վայրը` Հռոմ, Իտալիա
Վատիկանի արխիվում հայտնվելը ամենացանկալի ճամփորդություններից մեկն է ցանկացած պատմաբանի համար, սակայն դա չի հաջողվի զբոսաշրջիկներին, լրագրողներին, ուսանողներին կամ սիրողական պատմաբաններին: 17-րդ դարում Վատիկանի գաղտնի արխիվը առանձնացվեց առաքելական գրադարանից և դարձավ դժվար հասանելի գիտնականների համար:

13:44
13:23
13:09
12:55
12:41
12:16
12:02
11:45
11:27
11:03
10:48
10:35
10:17
10:02
09:47
09:35
09:17
09:02
18:02
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32