Մենք այսօր կարող ենք ճանապարհներ չկառուցել, ճոխ միջոցառումներ չանել ու այդ գումարները տրամադրել աշխատատեղերի բացմանն ու օգնել, որ մարդկանց արտադրանքը իրացվի, այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վարդենիսում մարդկանց հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր մենք ունենք անծայրածիր շուկաներ՝ Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ: Էմիրություններում, ես կարող եմ ասել, բացի տուրիստներից, ոչ մի բան չկա, ամեն ինչ ներկրվում է՝ օրական 2-3 հազար տոննայով: Ամենաորակյալ թե՛ միսը, թե՛ մթերքը, թե՛ բանջարեղենը մերն է, պետք է կարողանանք հնարավորություն ընձեռել, որ այդ արտադրանքն արտահանվի», -հայտարարեց Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ անհնարին ոչինչ չկա, «միայն պետք է ժողովրդին սիրել, մտածել նրա մասին»:
«Մարդը նպաստ չի ուզում, ողորմություն չի ուզում, ուզում ա աշխատի, ապրի, իսկ Հայաստանում մարդը չի կարողանում ապրել», - ասաց նա:
Նա իր ելույթում անդրադարձել է 2012-ի իրադարձություններին և ներկայացրել ԲՀԿ-ի կոալիցիա չկազմելու պատճառները.
«Մենք ավելի շատ ձայն էինք հավաքել ի՞նչն էր պատճառը, որ կոալիցիա չմտանք, մեզ ավելի շատ նախարարներ, պաշտոններ էին տալիս: Չեմ մտել, որովհետև այն քարոզարշավի ժամանակ տված խոստումները ես չէի կարող կատարել, միայն պետք է իմ թիմակիցներին տեղավորեին աշխատանքի: Խնդիր չէինք լուծելու, օրենք չէինք փոխելու: Բոլորը կասկածում էին՝ չէ, Ծառուկյանը կմտնի կոալիցիա: Ոչ, Ծառուկյանը չի կորցնելու իր ժողովրդի վստահությունը»:
aysor.am
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58