Եվրասիական տնտեսական միությունը դինամիկ կառույց է: Այս մասին Երևանում ընթացող «Վալտայ» միջազգային բանավեճի ակումբի քննարկման ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ, Ռուսաստանում Deutsche Bank-ի նախկին գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը:
Ըստ նրա՝ տարածաշրջանային մի շարք խմբավորումներ տապալվում են, այնինչ եվրասիական ինտեգրացիան զարգանում է, ուստի հարկավոր է դրան աջակցել:
«Գլոբալ գործոններից ելնելով, ակնհայտ է, որ տնտեսական ավելի ցածր աճ ունենք, ինչը պայմանավորված է տնտեսական քաղաքականության վատթարացմամբ: Մեծ ջանքեր է պետք գործադրել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Ակնհայտ է, որ տնտեսական կենտրոն է դառնում Ասիան, երբ նայում ենք Արևմուտքում, ԱՄՆ-ում կատարվող իրադարձություններին: Համաշխարհային տնտեսական ռիսկերը գնահատելով կարելի է ենթադրել, որ դրանք մեծամասամբ ազդում են զարգացած և ոչ թե զարգացող երկրների վրա: Այս ամենը վկայում է նրա մասին, որ տնտեսական ճգնաժամը սպառնում է զարգացած երկրներին»,- ասաց Լիսովոլիկը:
Տնտեսագետը նկատեց, որ եվրասիական ինտեգրացիան պետք է վերլուծել աշխարհագրական դիրքի տեսանկյունից: «ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները կոնտինենտալ են, չունեն ելք դեպի ծով, բացի Ռուսաստանից, չնայած ՌԴ-ն էլ կարծում եմ կոնտինենտալ երկիր է: Իսկ այն երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, տնտեսական ավելի քիչ աճ ունեն, ավելի քիչ առևտրաշրջանառություն, իսկ սա պետք է կոմպենսացնել ինչ-որ բանի հաշվին: Հեռավորությունը հաղթահարել է պետք ճանապարհային միջանցքներ ստեղծելով, որը ԵԱՏՄ-ի համար կարծում եմ առաջնային է»,- ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Յարոսլավ Լիսովոլիկը շեշտեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ-պետությունների շարքում վատ ցուցանիշներ չունի անդամ մյուս երկրների համեմատությամբ, այն էլ՝ համաշխարհային ճգնաժամի ֆոնին:
Տնտեսագետն ասաց, որ թեև Հայաստանում այդ ցուցանիշները, երբեմն, թերագնահատվում են, բայց դրանք հստակ վկայում են տնտեսական ակտիվության մասին: «Արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ պոզիտիվ էր: ԵԱՏՄ անդամների համար Հայաստանից արտահանումը մեծացած, սա պետք է ամրագրել: Եվ եթե մենք ներդրումային քաղաքականությունը ամրացնենք, որը կհանգեցնի արտահանման ծավալների մեծացման, մենք կունենանք ավելի լավ արդյունք»,- նշեց Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետը:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18