Չպետք է հուսահատվել, որովհետև ելք կա: Այսօր Արաբկիրում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց դաշինքի համապետական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:
«Մենք եկել ենք ասելու, որ Հանրապետական կուսակցության ստեղծած այս ճահճից ելք կա: Եվ ապրիլի 2-ին կարող եք օգտվել այդ ելքից՝ տեղամասեր գնալով և «Ելք » դաշինքի օգտին քվեարկելով»,- բարձրախոսով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին վերադառնելով իր հայտնի որակմանը՝ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ:
Այսօրվա քարոզարշավի մեկնարկը տրվեց Արաբկիր շուկայի մոտից. այստեղից «Ելք»-ի թեկնածուները Արաբկիրում բակ առ բակ քարոզարշավ անցկացրեցին:
Բակերից մեկում բարձրախոսը ձեռքին Նիկոլ Փաշինյանը, տեսնելով մանկասայլակի մեջ քնած երեխային, մորը հարցրեց՝քնա՞ծ ա, ու առաջարկեց ավելի հեռու տեղ գնալ:
Դաշինքի անդամները ոչ միայն քարոզում էին, այլև պատասխանում քաղաքացիների հարցերին: Պատասխանելով հնարավոր ընտրակեղծիքներով մտահոգ տարեց արաբկիրցու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նրան ասաց.
«Ես մի ձայն ունեմ, Դուք մի ձայն ունեք, եկեք այդ մի ձայնի ճակատագիրը որոշենք , հետո բոլոր ձայների ճակատագիրը»:
Իսկ երբ քաղաքացին հարցրեց՝ վերջը ինքը իր թիվը չի՞ ասելու (նկատի ունենալով իշխանության համար ձեռնտու ձայների քանակը), Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Համոզված եղեք, Ձեր 1 ձայնը հիշեք, որովհետև շատ դեպքերում մարդիկ իրենց մի ձայնի ճակատագիրը չեն որոշում՝ կանխավարկածով, որ ուրիշ հարյուր հազարներ մեկ ա՝ ինչ-որ ձևով որոշվելու են»:
Նիկոլ Փաշինյանը արաբկիրցուն բացատրեց, որ ընտրություններից ակնկալվող արդյունքը գրանցելու համար պետք է մի քանի քայլանոց պրոցես անցնել. առաջին քայլը քվեարկելն է, երկրորդը, որ վստահված անձինք տեղամասերում այդ ձայները պահեն:
Փաշինյանը նաև կոչ արեց, որ ընտրակեղծիքներով մտահոգ անձինք դառնան իրենց վստահված անձինք՝ մանավանդ, որ այսօրվա ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս մի դաշինքից ունենալ 2 վստահված անձ՝ միաժամանակ, նույն տեղամասում:
Դաշինքը բնակիչներին հորդորեց պահել ձայները, իսկ եթե, ինչպես նրան հարց տված քաղաքացին էր մտահոգվում, Մուկուչյանն այլ թիվ կարդա, ապա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, այդ դեպքում հյուր կգնան Մուկուչյանին և ոչ միայն:
«Զորք կհանեն»,- մտահոգվեց քաղաքացին՝ ինչին ի պատասխան՝ «Ելք » դաշինքի անդամը նրան հանգստացրեց. «Այդ զորքը ունի հայրեր, մայրեր, քույրեր, այդ զորքը կդառնա ժողովրդի թիմի անդամ»:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18