Հանրապետական կուսակցությունը նախատեսում է 109 միլիոն դոլարի ներդրում Վայոց ձորի մարզում: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է կուսակցության քարոզարշավն իրականացնող, վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այս պահին Հանրապետական կուսակցությունը քննարկում է Հայաստանի տարածքում 3.2 մլրդ դոլարի ներդրումները: Սրանից 830-840 միլիոն ներդրումները կլինեն 2017 թվականին, միայն Վայոց ձորում՝ 109 մլն դոլարի ներդրում, ինչը նշանակում է՝ 2450 աշխատատեղ»,- ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը չի բացառում, որ կլինեն մասնավոր ներդրողներ: Վայոց ձորում, վարչապետի խոսքով, կա 4 ճյուղ, որի վրա ուշադրություն են դարձնելու. գյուղատնտեսություն՝ կաթի եւ պանրի արտադրություն, խաղողագործությունն ու գինեգործությունը, հանքային ջրի բիզնեսն ու զբոսաշրջությունը: Վարչապետի հավաստմամբ, յուրաքանչյուր ոլորտի համար հատուկ ծրագրեր են մշակում:
Նշենք, որ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավն իրականացնում է հենց Կարեն Կարապետյանը, որը, սակայն, կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չէ: Վարչապետի հետ ընտրողների հետ հանդիպում են նաեւ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը, ցուցակում ընդգրկված Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47