Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դերասան Վարդան Պետրոսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հայցը:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, նշում է, որ Վարդան Պետրոսյանը լիովին ազատված է, նա ցանկության դեպքում կարող է անգամ դուրս գալ երկրից: «Հինգ օր առաջ այդ որոշումն արդեն իսկ մտել է ուժի մեջ», - ասել է փաստաբանը:
«Արմենպրես»-ի հարցին, թե տուժող կողմը որոշումը չի՞ բողոքարկել, Բաղդասարյանը պատասխանել է՝ հակառակ կողմը ստորագրել է, որ որևէ բողոք, պարտք ու պահանջ չունի Վարդան Պետրոսյանի նկատմամբ:
2013 թվականի հոկտեմբերի 20-ին, հիշեցնենք, Կոտայքի մարզում Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Մոտ երկու տարի առաջ Կոտայքի մարզի դատարանը դերասանին մեղավոր ճանաչեց ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, և հինգ տարվա ազատազրկման դատապարտեց։
Մինչև վաղաժամկետ ազատելու մասին որոշումը Պետրոսյանը պատիժը կրում էր բաց ռեժիմով՝ առավոտյան ժամը ութից մինչև երեկոյան ութը անցկացնելով ազատության մեջ, երեկոներն ու գիշերները՝ կալանավայրում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47