Դերասան Վարդան Պետրոսյանն առաջիկայում Հայաստանից կմեկնի Ֆրանսիա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Դերասան Վարդան Պետրոսյանի ընտանիքը՝ կինը և երեխան, բնակվում են Փարիզում: Բնական է, որ նա՝ որպես հայր և ամուսին, պետք է նախ և առաջ մեկնի իր ընտանիքի մոտ, քանի որ դատարանի որոշումը մտել է ուժի մեջ, և նա կարող է դուրս գալ Հայաստանից»,-ասաց փաստաբանը:
Բաղդասարյանը հայտնեց, որ մի քանի տեխնիկական խնդիրներ կան, որոնք հարթելուց հետո Վարդան Պետրոսյանը կմեկնի Փարիզ՝ միանալու իր ընտանիքին:
Հիշեցնենք, որ այսօր Վարդան Պետրոսյանն ազատ էր արձակվել: Կալանավայրի վարչակազմի կողմից քննվել էր նրա պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը և դրական որոշում էր տրվել: Դրանից հետո անկախ հանձնաժողովն է դրական եզրակացություն տվել: Այնուհետև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը և Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել:
Հիշեցնենք, որ դերասանի մասնակցությամբ ավտովթարը տեղի էր ունեցել 2013թ. հոկտեմբերի 20-ին: Երևան-Եղվարդ ավտոճանապարհին բախվել էին «ԲՄՎ» և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից Տաթևիկ Հակոբյանը ստացել էր ծանր մարմնական վնասվածք, Էմմա, Արթուր և Հայկ Հակոբյանները՝ միջին ծանրության վնաս:
2015թ. հունվարի 29-ին Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01