Բարձրացվում է սահմանամերձ համայնքների աղետակայունությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջեւ համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, մասնավորապես՝ բնական եւ մարդածին աղետներից բնակչության խոցելիության նվազեցման եւ պատրաստվածության բարձրացման ծրագրերը, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում արտակարգ իրավիճակներին բնակչության պատրաստվածությանն ուղղված միջոցառումները:
Կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռքբերվեց՝ օժանդակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների եւ դպրոցների համար «ապահով սենյակների» կառուցման չափանիշների համալրման հարցում:
Իր խոսքում նախարար Տոնոյանը կարեւորեց սահմանամերձ գյուղերի ԱԻՆ հենակետերում ծառայող փրկարարների ունակությունների ընդլայնումը առաջին բուժօգնության տրամադրման եւ հագեցման գործընթացում, ինչի համար էլ կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց տեղում կատարելագործման դասընթացներ եւ գործնական պարապմունքներ կազմակերպելու շուրջ:
Հանդիպման ավարտին կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռքբերվեց ՀՀ ԱԻՆ-ի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի համատեղ աշխատանքներն իրականցնել տարեկան համագործակցության պլանների ձեւաչափով:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58