ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վթարի պատճառները:
2017 թվականի մարտի 12-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի եւ նրան զուգահեռ ընթացող երկաթգծին հատող երկրորդական ճանապարհի հարեւանությամբ միմյանց են բախվել «ՎԱԶ 2170» մակնիշի եւ «PAZ 3205» մակնիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետեւանքով «ՎԱԶ 2170» մակնիշի վարորդը տեղում մահացել է, իսկ վերջինիս ուղեւորը եւ «PAZ 3205» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, «ՎԱԶ 2170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանաչվել է տուժող:
Նախնական քննության տվյալներով՝ «PAZ 3205» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի եղել ալկոհոլի ազդեցության տակ: Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
«PAZ 3205» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարցաքննվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47