«Հանրապետական» կուսակցությունը ապրիլի 2-ին սպասվող ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Ավանում է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք ներկայացրել են բավականին համալիր ծրագիր, որը խոշոր առումով չորս հարցի է պատասխանում՝ որտեղ ենք և ինչ խնդիրներ ունենք, ուր ենք ուզում հասնել, ինչ պետք է անենք դրա համար և ով պետք է անի:
«Իրականում ծրագիրը բավականին ամբիցիոզ է, հավակնոտ և միաժամանակ իրատեսական»,- ասաց նա և նշեց, որ ծրագիրը վերաբերում է բոլոր ոլորտներին: «Մենք բոլոր ոլորտներում խնդիր ունենք արդյունավետությունը բարձրացնելու»,- ասաց նա:
Այնուհետև վարչապետը պատասխանեց քաղաքացիների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացմանը: Վարչապետը նշեց, որ այդ խնդիրները, իհարկե, իրենց առջև դրված են և պետք է տնտեսությունը զարգացնել, աշխատատեղեր ստեղծել:
«Պետությունը, միանշանակ, պետք է կանգնի սոցիալապես անապահովի կողքին: Մենք բավականին մեծ բարեփոխումներ ենք ծրագրել սոցիալական, առողջապահության ոլորտներում, որի հիմնական նպատակը հետևյալն է. մենք չենք լուծում բոլոր սոցիալական խնդիրները, որոնք կան սոցիալապես անապահովների մոտ, բայց նույնիսկ այս պարագայում, սուղ պայմաններում մենք ունենք պրոբլեմներ, որ էֆեկտիվ չենք այդ գումարները ծախսում և մեկ-մեկ հասցեն սխալ ենք ընտրում»,-ասաց նա և նշեց, որ այս ոլորտներում կարիք համակարգային այնպիսի մեծ բարեփոխումներ իրականացնելու, որոնք հնարավորություն են տալու նույն բյուջեի պարագայում ավելի որակյալ ծառայություն մատուցել և դաշտը 20-30 անգամ մեծացնել:
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58