«Հայ ազգային կոնգրեսն» այսօր հանդիպում-քննարկում էր նախաձեռնել Վրաստանի Ջավախք տարածաշրջանի ներկայացուցիչների հետ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ուշադրության կենտրոնում է եղել Ջավախքի ու ջավախահայության հարցը:
«1991-1998 թվականներին բավականին ծանր վիճակ էր Ջավախքում։ Ըստ էության՝ Վրաստանը կա՛մ չէր զբաղվում Ջավախքով, կա՛մ խնդիրներ էր ստեղծում, և կարելի է ասել, որ այդ ժամանակահատվածում Հայաստանն էր տեր կանգնում Ջավախքին: Հիշում եմ, որ Շևարդնաձեի հետ Տեր-Պետրոսյանը մշտապես դնում էր ջավախահայության իրավունքների պաշտպանության խնդիրները: Ընդ որում՝ շատ կարևոր էր, որ նա գտնում էր ինչ-որ ձև, որ Վրաստանի իշխանությունները չդիտարկեին դա որպես միջամտություն Վրաստանի ներքին գործերին, սա արվում էր դիվանագիտորեն և հարցերը լուծվում էին»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
«Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական» հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ Արտակ Գաբրիելյանը հարց ուղղեց ՀԱԿ ներկայացուցիչներին. ի՞նչ կարող է անել ՀԱԿ-ը ընտրվելու դեպքում, և ինչպես են պատկերացնում Ջավախքում մայրենի լեզվի ուսուցման, դասաժամերի և այլ խնդիրների լուծումը և դիմագրավումը ադրբեջանա-թուրքական ներդրումներին:
Լևոն Զուրաբյանն ասաց, որ խնդիրների լուծման առաջին տարբերակը Հայաստանի հզորացումն է.«Կարծես, այլ լուծում չկա, լուծման տարբերակը Հայաստանի տնտեսության զարգացումն է, դրա համար մեր ծրագիրն ուղղված է դրան: Մենք այնպիսի ծրագիր ենք մշակել, որով առաջին հերթին հզորանում է Հայաստանը»:
Գաբրիելյանի դիտարկմանը, թե ինչո՞ւ կարելի է բիզնես գործունեություն ծավալել Բաթումում կամ Թբիլիսիում, բայց ոչ Ախալքալաքում, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ պետությունը բիզնեսին հրամայել չի կարող.«Բացի դրանից՝ խեղճ պետությունը, չզարգացող պետությունը չի կարող լուրջ հարցեր լուծել Ջավախքում»:
Քննարկման մասնակիցները բարձրացրին ճանապարհների հարցը, լեզվի ու հայոց լեզվի դասաժամերի հարցը, ինչից հետո ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը Ջավախքի ներկայացուցիչներին հարցրեց, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Թբիլիսի այցի ժամանակ ճանապարհների հարցը բարձրացվե՞լ է արդյոք։ Արտակ Գաբրիելյանն ասաց, որ այդ հարցը չի բարձրացվել:
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58