Ավանի Մշակույթի տանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթ ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց ավանցիներին, որ եղել են միշտ ՀՀԿ-ի կողքին, որը երբևիցե չի վախեցել և պատասխանատվությունից չի խուսափել:
Նա ասաց, որ թեև կան շատ սոցիալական խնդիրներ, բայց «Հանրապետական» կուսակցությունը ներկայացնում է իր հստակ ծրագիրը այն անելիքների մասին, որոնք ապագա սերնդին, վաղվա օրվան, երեխաներին են ուղղված:
«Մենք վստահ ենք, համոզված ենք, որ այդ ծրագրերը իրականություն են դառնալու, մենք վստահում ենք վարչապետի ներկայացրած փոփոխություններին և հավատում ենք, որ կարճ ժամանակ անց մենք մեր մաշկի վրա դա զգալու ենք: Ուզում եմ կոչ անել վստահեք այն ուժին, որը չի խուսափում պատասխանատվությունից, որը աշխատել է և աշխատում է օր ու գիշեր»,-ասաց նա և նշեց, որ դեռ անելիքներ շատ կան և միասին պետք է երկիրը կառուցեն:
«Մենք չենք եկել խոստումներով, մեր աշխատաոճը երևանցիները, բնակչությունը շատ լավ գիտի: Մենք աշխատում ենք առանց խոստումների, մենք քննարկում ենք ժողովրդի հետ և ժողովրդի խորհուրդներով ենք առաջնորդվում: Համոզված եմ, որ ապրիլի 2-ին երևանցիները, ավանցիները այն ուժին կվստահեն, որը ունի մեծ ու փորձառու թիմ և պատրաստ է պատասխանատվություն կրել: Մենք ուզո՞ւմ ենք ունենալ անվտանգ երկիր, այո, ցանկանում ենք ունենալ առաջընթաց, այո, դե բոլորս միասին պետք է վստահենք դա իրականացնողներին»,- ասաց նա:
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03