ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանի խոսքով՝ եթե ադրբեջանցի իրենց գործընկերները ցանկանում են հանդիպել, որ քննարկեն, թե ինչպես կարող են ազդել երկու երկրների նոր սերնդի վրա, որ նրանց միջև թշնամություն չլինի, իրենք կգնան նրանց հետ քննարկման Ֆրանսիայի Սենատ, բայց եթե ադրբեջանցիները ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր են ցանկանում քննարկել, իրենք չենք գնա:
«Մենք սրանից 4 տարի առաջ, երբ Ֆրանսիայում էինք, քննարկեցինք, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը ալտերնատիվ չկա»,- պատմեց նա՝ հավելելով, որ նրանք նաև Ֆրանսիայի Սենատում նշեցին, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները կարող են իրար հետ հաշտ լինել, եթե նրանց հետ աշխատանք տարվի, եթե ադրբեջանական դպրոցներում հայի նկատմամբ թշնամանք չսերմանվի:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի՝ Ֆրանսիայի Սենատում հայ և ադրբեջանցի պատգամավորները հանդիպելու են: Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտնել է Ֆրանսիա-Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Անդրե Ռեշարը: Վերջինս իբրև թե խոսել է Սենատի անդամների հետ այդ մասին և ստացել է դրական արձագանք:
Արա Բաբլոյանը պատմեց, որ ժամանակին ադրբեջանական կողմը հրաժարվեց հանդիպել հայ պատգամավորների հետ: Ըստ նրա՝ ադրբեջանցիները ցանկանում էին այդ հանդիպմանը քննարկել արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր: «Մենք նրանց ասացինք, որ նման հարցեր իրենց հետ չենք ցանկանում քննարկել: Բարեկամական խմբերը չեն կարող իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ արտաքին գործերի նախարարության գործառույթը: Մենք ցանկանում էինք մարդասիրական հարցեր քննարկել, չհամաձայնվեցին այն ժամանակ, հիմա երևի նոր առաջարկով են հանդես եկել: Ես չգիտեմ, մեզ այդ մասին դեռ չեն էլ տեղեկացրել»,- ասաց նա:
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58