ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնած քաղաքական ուժի անունը հայտնի կլինի մարտի 15-ին: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ նախաձեռնության անդամները տարբեր ոլորտների մարդիկ են, թեև չցանկացավ հայտնել նրանց անունները, պարզապես նշեց, որ յուրաքանչյուրն իր ոլորտում հայտնի է:
«Հիմնական խնդիրը քաղաքական նոր պլատֆորմի ձևավորումն է, որը պետք է միտված լինի ողջ հայության համախմբմանը և, հատկապես, մեր սփյուռքի ներուժի ներգրավմանը քաղաքական գործընթացին: Բոլոր նրանք, ովքեր չունեն երկքաղաքացիություն, զրկված են ուղղակի մասնակցելուց քաղաքական գործընթացներին»,-ասաց նա և նշեց, որ խնդիրը միայն իշխանափոխությունը չէ, այլ ընդհանուր առմամբ համակարգային փոփոխության խնդիր պետք է դնի ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ: «Պետք է վերից վար փոխվի համակարգը»,-ասաց նա:
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ համակարգային փոփոխություններ պետք է տարբեր ուղղություններով տեղի ունենան և, մասնավորապես, սփյուռքի ներգրավվածությամբ: «Մենք ունենալու ենք մասնակցություն բոլոր քաղաքական գործընթացներին»,-հայտարարեց նա:
Նա նշեց, որ իրենց թիմը փոքրաթիվ չի լինի, և բոլորը գաղափարի շուրջ են համախմբվելու: Ինչ վերաբերում է կուսակցության արտաքին կողմնորոշմանը՝ Փոստանջյանն ասաց. «Կարծում ենք, որ մեր տեղը համաեվրոպական քաղաքակիրթ ընտանիքում է»:
Ի դեպ՝ Փոստանջյանը նշեց, որ որոշ գաղափարական ընդհանրություններ «Ժառանգություն» կուսակցության հետ կարող են լինել, սակայն ծրագրային դրույթները տարբերվելու են:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18